Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ)
8
Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան

«Այս իշխանությունների կոռուպցիոն սխեմաները կպարզվեն քաղաքական և իրավական «հերձումից» հետո»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը

-Պարոն Թևանյան, այսօր առավոտյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը. այս տարի խոստացվեց նվիրաբերել 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, այս գումարը նախորդ տարվա հավաքված գումարից պակաս է 1.3 մլն դոլարով. Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գումարը պակասում՝ ավելանալու փոխարեն:

–Վերջին 15 տարվա ընթացքում սա ամենափոքր գումարն է, որը հավաքվել է, և սա՝ այն դեպքում, որ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ չկա, ավելին՝ հետճգնաժամային զարգացման փուլ է։ Այս պայմաններում այդքան քիչ գումար հավաքելու հիմնական պատճառն այն է, որ պայթում է հերթական այն փուչիկը, որ սփյուռքը վստահում է այս իշխանություններին և կարող է գումարներ տալ։ Կարծում եմ, որ հիմնադրամի շուրջ ստեղծվեց խայտառակ բացասական ֆոն՝ դիտավորյալ, որպեսզի կարողանան հինադրամի գումարներն ուղղել դեպի այլ հիմնադրամներ և ընտանեկան բյուջե։

–Նկատի ունեք Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամնե՞րը։

–Այո՛, եթե գումարային առումով նայում ենք, թե այնտեղ ինչքան գումար է հավաքվել, մյուսներում՝ ինչքան, իրար գումարած՝ նորմալ գումար է կազմում, բայց դրանք, փաստորեն, բաշխվել են։

–Բայց նախկինում էլ Սերժ Սարգսյանի կինն էր նման հիմնադրամ ղեկավարում, բայց այդ հիմնադրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը կարծես թե չէր խանգարում. ինչո՞ւ են հիմա այդ հիմնադրամներն իրար խանգարում։

–Դե, որովհետև այդ ուղղությամբ հատուկ քաղաքականություն վարվեց, հետհեղափոխական շրջանում հակաքարոզչություն եղավ, անգամ ուզում էին հիմնադրամը փակել, և դա է պատճառը, որ որոշակի անվստահություն առաջացավ։

–Այսօր ավարտված հեռուստամարաթոնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին: Բացի Քիմ Քարդաշյանից՝ մյուսներն ամեն ամիս 23 դոլար Հիմնադրամին նվիրատվություն անելու մարտահրավերին արձագանքել են։

–Այդ 23 դոլարը սիմվոլիկ գումար է, ես դա նորմալ եմ համարում, բայց ես հիշում եմ, որ Սերժ Թանկյանն ավելի լուրջ մարտահրավեր էր նետել՝ Հայաստանում տուն առնելու, ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, բայց դա չի արել։

–Ի դեպ, և՛ Արսինե Խանջյանը, և՛ Սերժ Թանկյանը միշտ ակտիվ են եղել Ամուլսարի, սեռային հավասարության թեմաներով, ինչո՞ւ Արցախի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ այդ ակտիվությունը չցուցաբերեցին. նրանց համար Ամուլսարն ու սեռային հավասարությունը շատ ավելի կարևոր են, քան Արցա՞խը։

–Կարծում եմ՝ Ամուլսարի թեման արդեն իրենց համար էլ կարևոր չէ. հիմա, կարծես թե, ստվերային կամ այլ տիպի պայմանավորվածություններ տեղի ունեցան, և Սերժ Թանկյանը հիմա կուրծք ծեծելով չի պայքարում Ամուլսարի համար։ Նա, որ նախկինում փրկում էր Ամուլսարը, հիմա դա չի անում։ Իսկ ինչ վերաբերում է մյուս թեմային, ապա այդ թեմաները հիմա մոդայիկ են, բացի այդ, դրանց համար նաև լավ վճարում են։

–Իսկ Ամուլսարի հարցն ինչպե՞ս կլուծեն իշխանությունները։ «Լիդիան Արմենիան» կոշտացրել է իր խոսքը կառավարության հետ, որովհետև իշխող թիմի հեղհեղուկ դիրքորոշման պատճառով ընկերությունը լուրջ վնասներ է կրում։

Ամուլսարի հարցը վաղուց վերածվել է ներքաղաքական կռվանի, և որոշ ժամանակ է, դա նաև աշխարհաքաղաքական գործոն է դարձել, որովհետև այդ թեման շահարկելով՝ մարդիկ հնարավորություն ունեն քաղաքական խնդիր լուծել։ Հանքի հետ կապված՝ արևմտյան պաշտոնական շրջանակները ՀՀ կառավարությունից պահանջում են բացել հանքը, իսկ ոչ պաշտոնական շրջանակները սպառնում են կանաչ հեղափոխությամբ և խոստանում քշել այս հեղափոխությունը, եթե հանքը բացվի։ Հեղափոխությունն արտաքին փայատերեր ձեռք բերեց, որոնց պայմանականորեն կարելի է կոչել թուրքական 5-րդ շարասյուն, որոնք պայմաններ են թելադրում ՀՀ կառավարությանը, իսկ մեր կառավարությունը վախենում է դրանից և շփոթված է։ Արտաքին փայատերերից վախենում է Փաշինյանը, որովհետև տեսել է նրանց հնարավորությունը։ Այդ փայատերերը գրոհում են Ազգային անվտանգության ծառայության վրա, վաղը կարող են պահանջել կազմաքանդել բանակը, իսկ մեր անվտանգության երաշխավոր ուժային կառույցները ենթակա են հարձակումների թուրքական 5-րդ շարասյան կողմից։

Այսօր վարչապետը մասնակցում էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և իր ելույթում նշեց, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեք ավելի լավ պայմաններ չեն ստեղծվել հանցանքների քննության և հետաքննության համար, իսկ այսօր ստեղծված են։ Համամի՞տ եք այս գնահատականի հետ։

–Ո՛չ, համամիտ չեմ այդ գնահատականի հետ, որովհետև իրավապահ համակարգն ամբողջությամբ կցված է վարչապետին՝ կամակատարի սկզբունքով, և կատարում է քաղաքական պատվեր։ Հենց իրենք արժանանում են որոշակի քննադատության, անմիջապես ասում են, որ քրեական գործ կհարուցեն. Այսինքն՝ քրեական գործ հարուցելը դարձել է գործիք ընդդիմադիրներին լռեցնելու և սեփականության վերաբաշխում անելու համար։

–Բայց այսօր վարչապետն ասաց, որ, թեև քաղաքական իրավիճակի նրբությունների բերումով տպավորություն է ստեղծվում, որ իրենք երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նկատի ունեն միայն նախկիններին, բայց դա այդպես չէ՝ իրենք նկատի ունեն նաև հենց գործող պաշտոնյաներին։

–Օրինակ, կոռուպցիայի վառ օրինակ է այն, որ կուսակցությունը, որը երկու տարի առաջ կարողանում էր ավտոտնակների տանիքների վրա թռչկոտել և շատ համեստ հնարավորություններ ուներ, իրականացրեց արտահերթ ընտրությունները շատ ավելի ճոխ, քան Հանրապետականը, որին քննադատում էին։

Բացի այդ, հսկայական ծախսեր են անում, գրասենյակներ պահում, և այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ գումարները։ Իհա՛րկե, քաղաքական և իրավական հերձումը ցույց կտա՝ սեփական շուն ու կատու չունեցող մարդիկ հիմա ինչեր ունեն։

Իհա՛րկե, կարող են ասել, որ այս երևույթը ՀՀԿ-ի ժամանակ էլ կար։ Այո՛, կար, և մենք քննադատում էինք, իսկ այդ մարդիկ, որոնք հիմա ասում են, որ իրենք հիմա մաքուր են, այն ժամանակ գտնվում էին Հանրապետական կուսակցության պադվալներում և բավական լավ օգտվում էին կոռուպցիոն փշրանքներից։ Հարց չի՞ առաջանում, թե մարդիկ ինչու որոշեցին քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել, գուցե այլ բաներ և՞ս նվիրել են, որոնց մասին չի բացահայտվում։

–«Կամազների» նվիրատվությունների բացահայտումից հետո որոշակի շրջանակներ պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը. արդարացվա՞ծ պահանջ է։

–Հայկ Մարությանն այստեղ գործոն է ընդամենը. կարծում եմ՝ «Կամազների» նվիրատվությունը եղել է Փաշինյանի գործուն մասնակցությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>