Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Պետության դեմ ուղղված օրինագիծ. Էլինար Վարդանյան

Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի առանցքային առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կենսաթոշակի սահմանումն է։

Առաջարկվող  փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։ Սա շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության հեղինակության և ՍԴ հանդեպ վստահության վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չպատկերացնել հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն  իմաստով, ավելի խոցելի դատական համակարգ ենք ունենալու։  

Առաջարկվող մեխանիզմը բարեփոխում անվանելը միամտություն է։ ՍԴ դատավորի հրաժարականը գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին՝ազդեցությունից դուրս գտնվող  դատավորներից: Ըստ էության, բարեփոխում  ասելով իշխանությունը հասկանում է անձերի փոփոխություն, կառավարելի անձերով ՍԴ ձևավորում։ ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ։ Ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու տարբերակին։ 

Ցավալի է, որ իշխանություններն այդպես էլ չկարևորեցին ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին իշխանություններին՝ զերծ մնալ դատարանների և մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից։  Չտեսան, չկարողացան ճիշտ ընկալել դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավական կոշտ շեշտադրումները։

Այսպիսի մոտեցմամբ վտանգվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է։ Կցորդ, իշխանությունների համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու և զսպելու առաքելությունը։ Սրա՞ն ենք մենք ձգտում։

Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտ կարելի է դարձնել կառավարելի: Հետևաբար, ԱԺ մեծամասնությունն իր քվեարկությամբ երկիրը իրավական ռեալ հակակշիռներից զրկելու պատասխանատվությունն է ստանձնելու։

Կարծում եմ` ՍԴ դատավորները ճիշտ կգնահատեն օրենքի նախագծի վտանգավորությունը։ Վստահ եմ, որ նրանք բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը։ Վստահ եմ նաև, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ ցանկացած պահի կարող է վիճարկվել օրենքի սահմանադրականությունը։ Համոզված եմ, որ ՍԴ դատավորները քաջատեղյակ են, որ մեր պետությունը մի  սովորություն ունի՝ սոցիալական փաթեթները հաճախ նոր օրենքի ուժով կիրառում է հետադարձ ուժով։ Դատավորների սոցիալական փաթեթը բազմիցս փոխվել է և դա կիրառվել է ոչ միայն նոր դատավորների, այլ նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր աշխատում էին երկար տարիներ։ Խաղի կանոնները կարող են ցանկացած պահին փոխվել։

Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի Սահմանադրական դատարան, սակայն դրա արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է, որի գնահատականները, քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Սա այն քվեարկություններից է, որոնք մի օր, ոչ հեռավոր ապագայում, դառնալու են քննարկման կամ քննության առարկա։

Դեռևս սպառված չեն մեխանիզմներն այս օրենքի  վտանգները բարձրաձայնելու և սահմանադրականությունը ստուգելու համար։ Եվ պետական ինստիտուտները, որոնք դա կարող են ապահովել, իրավունք չունեն դիտորդի կարգավիճակում մնալ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>