Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

«Մեր խնդիրն է, որ իշխանի ու բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»․ վարչապետ. Տեսանյութ

Վարչապետը ներկա է գտնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Նրան մուտքի մոտ դիմավորեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Երկուսն էլ լրագրողների հետ հարցուպատասխան չունեցան, հուսանք՝ վերջում կհաջողվի նրանց մի քանի հարց ուղղել:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Վարչապետը շնորհավորել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նկատել, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որը Հայաստանի Հանրապետությունում քննում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը: «Իհարկե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա են, որովհետև, այնուամենայնիվ, այո, ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հնարավոր չէ առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել:

«Կարծում եմ և համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության գործունեության կամ ավելի ճիշտ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները, համենայն դեպս, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք ավելի լավ պայմաններ երբեք չենք ունեցել: Եվ ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով սովորաբար, համենայն դեպս, երբեմն ընդհանուր առմամբ, ցավոք, ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Եվ ես ուզում եմ այսօր այս առիթն օգտագործել՝ արձանագրելու համար, որ ամենևին գուցե թե սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ իրավիճակի այսպիսի, նույնիսկ լուռ մեկնաբանությունը ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես համոզված եմ, իմանալով, նաև այս ընթացքում վերլուծելով, քննարկելով մեր շփումները Հատուկ քննչական ծառայության պետի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հետ, համոզված եմ, որ մենք և ընդհանրապես մեր կառավարության ներկայացուցիչներն այս մարտահրավերը շատ լավ հասկանում են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունների խնդիրն է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, և սա սկզբունքային այն ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անել առաջիկայում: «Ամենևին մտադիր չեմ արձանագրելու, թե այս խնդրի լուծումը միայն, այսպես ասած, ինչպես ընդունված է ասել, պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այստեղ շատ կարևոր են այս առումով այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք, և որոնք մենք հետևողական տանելու ենք՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս, դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են: Բայց շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ՝ ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով:

Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է գործում իրավապահ համակարգը, և ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միշտ չէ և ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ կոռուպցիոն և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Բայց սա, անկեղծ ասած, քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարված»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսօր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում առկա է քննիչների ծանրաբեռնվածության մեծ խնդիր: «Այսօր, երբ ուսումնասիրում ենք քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում ենք անմարդկային պայմաններում: Եվ իսկապես, այս աշխատանքի համար ես կուզենայի նախևառաջ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը՝ իրենց կատարած աշխատանքի համար, բայց մյուս կողմից ասել, որ սա մեր, այսպես ասած, յուրահատուկ, մեր պետական, սխալ չընկալվի, Գողգոթայի ճանապարհն է: Մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրը պետք է մտածի Հատուկ քննչական ծառայության քննիչների սոցիալական երաշխքիների մասին և ավելացրել, որ հարցի քննարկումը մշտապես ՀՔԾ պետը բարձրացնում է կառավարության առաջ և այդ օրակարգը շատ կարևոր է:

 

«Այն փաստը, որ քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության պետը հրապարակեց, դա ըստ էության, սենսացիոն փաստ է: Եթե ես ճիշտ հասկացա, դուք արձանագրեցիք, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննված գործերով վերականգնվել է պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան Հատուկ քննչական ծառայության գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Ահա այսպիսի փաստ. ես ինչո՞ւ եմ ուզում հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են հնչում քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները, գործերը, և այդ քննադատություններին երբեմն ես էլ եմ որոշակի շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում: Ուզում եմ արձանագրել է, որ այս կարգի մտահոգություններն ու մտավախությունները երբ հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, որ այսքան ժամանակ ինչո՞ւ այսքան վնաս վերականգնվեց և ինչո՞ւ այն մեծ կամ մյուս մասը չվերականգնվեց, մտահոգությունն իրականում դա չէ, մտահոգությունն ուրիշ է, մարդիկ մտածում են, որ իրենց ծանոթ տրամաբանությամբ հիմա հեղափոխությունից հետո լավ մի ամիս, լավ մի տարի, լավ մեկ ու կես տարի հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և տեղի կունենա դարձ ի շրջանս յուր, այսինքն մենք նորից կընկնենք հին տրամաբանության մեջ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ ոչ ոք և ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, կորցնել օրակարգը, և գործադիրն իր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու է առաջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեծ հաշվով կառավարության քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է և մարդանց ընկալումը փոխելն է պետական պաշտոնյայի նկատմամբ: «Հայաստանի Հանրապետությունում սովորաբար պետական պաշտոնյաներն ունեցել են, ունենում են և այսօր էլ ունեն, եկեք արձանագրենք, որ թեկուզ հատվածական որևէ մեկս ամբողջությամբ զերծ չենք այդ գայթակղությունից, որովհետև ավանդույթների իներցիաներն իրականում շատ մեծ ուժ ունեն: Եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում եղել է, դեռևս կա, շարունակում է և դեռ որոշ ժամանակ կլինի հետևյալը, որ պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, այսպես ասած, իշխանի և բդեշխի բարդույթ, տիրողի բարդույթ են ձեռք բերում: Մեր խնդիրն է, որ այս պետական պաշտոնյայի, այս իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կրկին կներեք, այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով:

Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով, նկատի ունեմ ինչո՞ւ հենց Հիսուսի բարդույթով, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ: Որովհետև այդ երկուսը մեկը մյուսից անջատելով պետական պաշտոնյայի կարգավիճակում չի լինի բավարար չափով օգտակար, որովհետև եթե մենք այնպես անենք, որ պետական պաշտոնյան միայն ծառայի, չափանիշներով առաջնորդվի, սա նշանակում է նրան բերել մի վիճակի, որ ինքն ի վիճակի չէ կայացնել որոշումներ և ունենալ պետական համակարգի կազմալուծում: Հետևաբար, ինչո՞վ է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը ծառա է և տեր է միաժամանակ: Նա ծառա է 100 տոկոսով և տեր է այնքանով, որ կարող է կայացնել որոշումներ և կարող է իր որոշումների տրամաբանությունը բացատրել ուրիշներին և կարող է այդ որոշումների տրամաբանությունը հարազատ դարձնել ուրիշներին:

Հատուկ քննչական ծառայության մեծարգո՛ պետ,
պետական այրե՛ր,
Հատուկ քննրչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, քննիչներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, բոլորիս այս օրվա առիթով և ուրախ եմ, որ հենց մեր կառավարությունն է դե յուրե սահմանել Հատուկ քննչական ծառայության աշխատողի օրը: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ: Եվ չեմ ուզում հիմա որևէ քրեական գործի քննություն առանձնացնել, չնայած ինչպես մեր առաջին հանդիպման ժամանակ, նախորդ տարի ասել եմ՝ կան գործեր, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, բայց մյուս կողմից այս մեկ տարվա ընթացքում ձեր գործունեության շրջանակի ընդլայնումը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության գործերի թիվը շատանում է և այո՛, թույլ տվեք արձանագրել որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում են հիմնականում ռազմավարական նշանակության գործեր՝ առնվազն հայեցակարգային, փիլիսոփայական, երկրի զարգացման տեսլականի առումով, չնայած, եթե շատ բացարձակացնենք, յուրաքանչյուր քրեական գործի քննությունն է ռազմավարական, որովհետև այդ գործի քննության որակից, այդ գործի տրամաբանության, արդարության չափից կանխորոշվում է այն մթնոլորտը, որ մենք ունենք ՀՀ-ում, իսկ այդ մթնոլորտից կանխորոշվում է ՀՀ-ի քաղաքացիների վերաբերմունքն իրենց երկրին, իսկ այդ վերաբերմունքով կանխորոշվում է այն ապագան, որը սպասվում է մեզ և մեր սերունդներին:

Մեզ բոլորիս այս տոնական օրով ցանկանում եմ շարունակել մնալ և տոգորվել ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը, ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գեղամ Մարգարյանը:

Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գարեգին Բեգոյանը և ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Ժամկոչյանը:

Պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն իր խոսքում անդրադարձել է ծառայության գործունեության արդյունքներին, այդ թվում` ծառայությունում քննված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներին:

 Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>