Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Իսկ արդյո՞ք հայ ծնողները մտած են երեխայի կյանքի մեջ, արդյո՞ք ծնողները հետաքրքրված են երեխայի դպրոցական կյանքով. Արամ Փախչանյան

Մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ

Եթե  փոփոխություն ենք ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատենք

Կրթության բարեփոխումները պետք է սկսել ուսուցչից և վերաբերմունքից

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Կրթական փոփոխություններն արագ չեն լինում: Հանրակրթությունն իներտ կառույց է, որը ներառում է մեծ թվով ուսուցիչների, մասնագետների, կրթության ղեկավարների և երեխաների, ովքեր պատրաստ չեն արագ փոխվելու և արագ փոփոխությունների: Իրենց էլ է  ժամանակ պետք՝ ցանկացած նոր իրողության ընտելանալու, որը պետք է անցումներով և զգուշորեն արվի, ոչ թե արագ ու շտապողական, քանի որ վնասվածքներից ու սթրեսից բացի, դա ոչ մի լավ բանի չի բերի: Հանրությունն էլ պետք է պատրաստ լինի, որովհետև կրթության համակարգի զարգացման մակարդակը, միանշանակ, կապված է հանրության ընդհանուր ընկալման հետ, դրանք հնարավոր չէ զատել և մեկը թողնելով` մյուսը զարգացնել: Չի ստացվի: Հանրությունը պետք է կրթությանը համընթաց քայլի, կրթության ընկալման և կրթության հանդեպ վերաբերմունքի զարգացում ապրի: Մի օրինակ բերեմ. Ֆինլանդիան համարվում է լավագույն  կրթական երկիրը: Երբ 18-րդ դարում իրենց մոտ տարածվեց բողոքականությունը, եկեղեցական  կարգ ընդունվեց, ըստ որի, պսակադրման արարողության ժամանակ, քահանան զույգին Աստվածաշնչից հատված էր մատնանշում, որը նրանք պետք է վարժ և գեղեցիկ ընթերցեին: Բնականաբար, որպեսզի կարողանաս  Աստվածաշունչն ընթերցել, պետք է ընդհանրապես կարդալ կարողանաս, որն էլ բերեց  նրան, որ Ֆինլանդիայում` 18-րդ դարում, բնակչության 100 տոկոսը կարողանում էր կարդալ, որը զգալիորեն տարբերվում էր այդ տարիներին այլ երկրների մակարդակից, ինչն  էլ այդ երկրի այսօրվա կրթական որակի հիմքը դարձավ: Իսկ մեզ մոտ ընկալում կա, որ եթե դիպլոմ ունես, դպրոց ես ավարտել, անգամ եթե ուսուցիչը գնահատական է դրել, որովհետև համոզել ես կամ  հարևանդ է, ուրեմն երեխադ գիտելիքներ ունի և հաջողելու է: Այդ ընկալումներով մենք դարձել ենք մի ազգ, որը պաշտում է կրթությունը, բայց դատարկություն է տիրում, ու հանրության մոտ դրա նկատմամբ թյուր ընկալում կա: Սա է պատճառը, որ մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ, և բովանդակային ընկալումը` ուսուցչի աշխատանքի  ծանրության, կարևորության, անձի բացարձակ  նվիրաբերության,  մեր ժողովրդի մոտ չկա: Եվ, եթե մենք  փոփոխություն ենք ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատենք, որպեսզի ընկալումները փոխվեն, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ կրթությունը կարևոր է ոչ թե խոսքով, այլ իրապես և ամեն ընտանիք իրապես պետք է զբաղվի երեխայի կրթությամբ: Ֆինլանդիայում, երբ երեխան դպրոցից տուն է վերադառնում, նրա հետ խոսակցության առաջին կես ժամը դպրոցի մասին է, և ծնողներն իսկապես հետաքրքրված են: Իսկ արդյո՞ք հայ  ծնողները մտած են երեխայի կյանքի մեջ, արդյո՞ք ծնողները հետաքրքրված են երեխայի դպրոցական կյանքով, արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է կատարվում դպրոցում, որպեսզի համամասնակից լինելով` աջակցեն երեխային անցնել դժվար ճանապարհը: Եվ հենց սա լինի, ուսուցիչների աշխատանքի որակն ու ոգևորությունը կփոխվի, երբ ծնողը դպրոց գնա ոչ թե տնօրենի կամ ուսուցչի վրա գոռալու, այլ անկեղծ  ոգևորությամբ զբաղվի երեխայի կյանքով ու ապագայով, միայն  այդ ժամանակ իրավիճակ կփոխվի: Իսկ ինչ վերաբերում է  համակարգին, ապա այն շատ մեծ փոփոխությունների կարիք ունի, բայց ամեն ինչ պետք է սկսվի ուսուցչից և վերաբերմունքից, մնացած փոփոխությունները հաջորդելու են դրան:

«Երեւակ» լրատվավերլուծականխումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>