Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Ո՞ւմ գերին է Երևանի քաղաքապետը

Արդեն չորս օր է ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը... Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում...

Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում... Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին...

Նախ, սկսենք նրանից, որ աննորմալ երևույթ է, երբ Երևանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ... Դա բացահայտ կոռուպցիա է... Ինչպես ասում են՝ «Անվճար պանիրը լինում է միայն թակարդում...»: Ի՜նչ նվիրատվության մասին է խոսքը... Համոզված եմ, որ այս տեսակ նվիրատվություններ անողներն ունեն սեփական շահերը և սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նոյեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա...

Այսպես, Երևանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ.-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել... Այս բացահայտումից հետո որևէ մեկը կարո?ղ է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին... Իհարկե՝ ո՛չ... Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս...

Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երևանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ... Ենթադրում եմ, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է՝ 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին...

Խիստ կասկածելի էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը ևս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին... Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին իր «խնչագետ» մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ և դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է... Տեսնե՞ս «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատում է... Տխրեցնեմ նրան և հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ով է կանգնած «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետևում...

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին և մյուս գործարարներին, ովքեր ևս աղբատար մեքենաներ են նվիրել Երևանի քաղաքապետարանին ինչ-որ ձևաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես ասենք «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18 հարկանի շենքեր...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների և օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն ինչ ցանկանում էին... Սակայն վերջին սկանդալային բացահայտումները կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ` ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել...

Երևանի իշխանությունները` ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին...

Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, և ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունից փրկելու Հայկ Մարությանին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>