Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
23
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ

Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է դրել «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգը, որը խիստ հավակնոտ, մասշտաբային փաստաթուղթ է, և արտահայտում է առողջապահության ոլորտում գործող իշխանության բարեփոխումների հիմնական մոտեցումները։ Այս փաստաթուղթը անմիջապես լայն հանրային արձագանք է ստացել, ուստի կուզենայի մի քանի նախնական մոտեցումներ արտահայտել նրա վերաբերյալ, ենթադրելով, որ նրա շուրջ հանրային քննարկումները դեռ երկար պետք է շարունակվեն;

ա) Նախ, դրական փաստ է բուն հայեցակարգի գոյությունը, այն բավական հանգամանալից և որակով է մշակված, և հասցեագրում է իրական և սուր խնդիր՝ Հայաստանում պետական բյուջեի միջոցով ծածկվում է բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի միայն ոչ մեծ մասը, և պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունները և սահմանափակ են տեսականիով, և ոչ որակյալ։ Արդյունքում, բնակչության մեծ մասը ստիպված է ծառայությունների մեծ մասի համար վճարել անմիջականորեն սեփական միջոցներից, իսկ մի մասի համար էլ դրանք ընդհանրապես մատչելի չեն։

բ) Առաջարկվող լուծումը ևս հասկանալի է՝ ներդնել առանձին Առողջության հարկ՝ աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6%-ի չափով, դա հնարավորություն կտա ավելի քան կրկնպատկել բյուջետային հատկացումները առողջապահությանը, ընդարձակել մատուցվող առողջապահական ծառայությունների փաթեթը, և դարձնել այն հասանելի բոլոր (ներառյալ խոցելի) սոցիալական խմբերի համար՝ ապահովելով նաև սոցիալական համերաշխություն և ներառականություն։

գ) Վերը նշվածը հրաշալի նպատակ է, բայց դրա իրագործումը խնդրահարույց է մեր պայմաններում, մի քանի պատճառներով։ Նախ, բոլորովին փաստ չի, որ պետությունը հավաքագրելով լրացուցիչ հսկայական միջոցներ (մոտ 120 մլրդ դրամ 2021 թ․), կարողանալու է դրանք արդյունավետ, առանց կոռուպցիայի և վատնումների ծախսել։ Այսօր այդ միջոցները ծախսում ենք մենք ինքներս, և դա անում ենք շուկայական տրամաբանությամբ՝ գնում ենք այն հիվանդանոցը, և այն բժշկի մոտ, որին վստահում ենք, նրանք էլ մրցակցելով մեր միջոցների համար, փորձում են ծառայությունների որակը բարելավել։ Վաղը, երբ մեր փոխարեն իրենց վճարի պետությունը, այդ որակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին այսօր առկա պետական ծառայություններն են, և մենք նույն միջոցների դիմաց շատ ավելի վատ ծառայություններ կստանանք։

դ) Երկրորդը, լրացուցիչ հարկ մտցնելը ինքնին խնդրահարույց է, քանի որ մեր երկրում եկամտահարկ վճարողների և ինքնազբաղվածների մեծ մասը իրականում միջինից ցածր եկամուտ են ստանում, և նրանց համար սա լրացուցիչ ծանր բեռ է։ Իսկ այն փոքրամասնությունը, որը միջինից բարձր, և չափազանց բարձր եկամուտ է ստանում, ընդհակառակը, համարելու է, որ ինքը ստիպված է իր գրպանից հոգալ մնացածների ծախսերը, և ճանապարհներ փնտրի եկամուտները թաքցնելու։ Մենք մի քանի տարի պայքարել ենք եկամտահարկը նվազեցնելու և պարզեցնելու համար, այս տարի Ազգային Ժողովը վերջապես ընդունեց այդ օրենքը, և հիմա դրա դրական հետևանքները կրկին հոդս կցընդեն, եթե եկամուտների վրա նոր մեծ հարկ մտցվի։

ե) երրորդն էլ, առողջապահական ծառայությունները բարդ, բազմաշերտ, տեխնոլոգիական ոլորտ են, յուրաքանչյուր հաճախորդ իր ձևի մեջ ունիկալ սպասարկում է պահանջում։ Այսօր արդեն պետության կարողությունները դրանք կառավարել կենտրոնացված ձևով՝ խիստ սահմանափակ են, և բերում են հսկայական ադմինիստրատիվ բեռի։ Վաղը, երբ պետությունը հավակնի կառավարել ավելի քան երկու անգամ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, որում բացի բազայինից, ներառվելու են նաև բազմաթիվ բարդ ծառայություններ, այդ կառավարման բարդությունը կարող է անտանելի դառնալ, մենք ստիպված կլինենք ամիսներով սպասել, որ մեր հայտերը դիտարկվեն և բավարարվեն, պաշտոնյանների դռները կծեծենք, կփորձենք նրանց շահագռգռել, և այլն՝ պարզապես բժշկին անմիջականորեն վճարելու փոխարեն։

Ամփոփելով, նշեմ, որ չնայած հայեցակարգի նպատակները դրվատելի են, և պետք է իսկապես ուղիներ գտնել՝ հանրային առողջության շարունակական բարելավման համար, առաջարկվող միջոցները վիճահարույց են, և կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Հաշվի առնելով բուռն հանրային արձագանքը, խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ, լայն հանրային քննարկումների ճանապարհով գտնել լուծումներ, որոնք հասցեագրում են վերը բարձրացված խնդիրները։

Մասնավորապես, Հիմնական ծառայությունների փաթեթը կարելի է ընդլայնել փուլային ճանապարհով, ամեն փուլում հավաստիանալով, որ ծառայությունների որակը չի տուժում, համակարգը ընդունակ է այն կառավարել, և նոր անցնել հաջորդ փուլին։ Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։ Նաև, եթե խնդիրը սոցիալապես անապահով խավերին աջակցելն է, գուցե պետք է մտածել թիրախային առողջապահական նպաստների մասին՝ հենց այդ խավերի համար, ոչ թե ամբողջ համակարգը պետականացնելու։ Այս ոլորտում լուծումների դաշտը շատ լայն է, աշխարհում էլ չկա մեկ միասնական մոդել, ուստի պետք է աշխատել՝ մեր պայմանների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Հուսով եմ, գործող Կառավարությունը սա կգիտակցի, և չի կրկնի Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները, երբ համանման պայմաններում Կուտակային կենսաթոշակների համակարգի հապշտապ ներդրումը բերեց սոցիալական հուժկու բողոքի ալիքի, և արդյունքնում նպաստեց այդ Կառավարության հեռանալուն

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>