Թույլ չենք տալու մեզ անտեսել. ուսանողները վաղվանից նստացույց կանեն
«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողները, որ այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել, վաղվանից նստացույց կանեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատաաենյակի առջեւ:
«Պարոն ռեկտորը երեւի մոռացել է, որ ընտրվել է համալսարականների կողմից: Քանի որ նա ցույց տվեց, որ չի ուզում մեզ լսել եւ թքած ունի ուսանողների եւ որոշ աշխատակիցների կարծիքի վրա, մենք աշխատանքային ժամերին նրա աշխատասենյակի դիմաց վաղվանից նստացույց կանցկացնենք: Իրենք որոշել են անտեսել բողոքող ուսանողներին` մինչեւ շարժումը կմարի: Մենք իրենց կստիպենք հասկանալ, որ մեզ անտեսել չի կարելի, մենք թույլ չենք տալու մեզ անտեսել», - NEWS.am-ին ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող:
ԷդուարդԳալսյանը, որը գործադուլով միացել է ուսանողներին:
Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ Հայ բանասիրության ֆակեւլտետի մասնաշենքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտենակատարին, որը նրանց հորդորեց ընդհանուր բաժնից ստանալ օրեր առաջ իրեն ուղղված նամակի պատասխանը, նա հրաժարվեց ուսանողների հետ զրուցել:
Ի դեպ, ուսանողները բացականեր են ստացել դասերին չհաճախելու համար: Նրանք այսօր ավելի վաղ ֆակուլտետի մասնաշենքում միջոցառում էին կազմակերպել, որի համար անհրաժեշտ դասասեղանները, իրենց պնդմամբ, դեկանատից թույլ չէին տվել տեղափոխել միջանցք:
Ուսանողներն այսօր վերսկսել են օրեր առաջ դադարեցրած երկշաբաթյա դասադուլը:

