Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Հետևողականորեն արժեզրկվել էր ընտրական գործընթացը, հեղինակազրկվել էր ցանկացած կուսակցություն

Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր անդրադարձից։ Անցած շաբաթ Զագրեբում ԵԺԿ համաժողովին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես խախտեց իշխանափոխությունից հետո մեկ և կես տարվա իր կամավոր լռությունը։ Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում որևէ ընդդիմադիր գործչի ելույթ, քանի որ ինքս լինելով վերջին մեկ տարում ընդդիմության մեջ՝ իմ հիմնական ուժերը դնում եմ գործող իշխանության հետ հանրային կարևորության հարցերի շուրջ առարկայական բանավեճ զարգացնելու մեջ։ Սակայն Սերժ Սարգսյանը ոչ այնքան իրական ընդդիմադիր գործիչ է, որքան նախորդ իշխանության ղեկավար, որն իշխանափոխությունից հետո էլ պահպանել է ազդեցության բազմաթիվ լծակներ, ուստի նրա ելույթն էլ համարժեք արձագանք է պահանջում։

Եթե վերանանք ելույթի վերջում Ադրբեջանին ուղարկած կոշտ ուղերձից (ինչը ողջունելի էր), Սերժ Սարգսյանը իր հիմնական խոսքը նվիրեց ներկա իշխանության վարած ներքին քաղաքականության քննադատությանը՝ բողոքելով պոպուլիզմից, իշխանության մեջ հակակշիռների համակարգի վերացումից, և քաղաքական հետապնդումներից։ Թեև այս խոսքերի մեջ զգալի չափով ճշմարտություն կա, խնդիրը նաև նրանում է, թե ով է այն բարձրաձայնում, և նաև ինքը ստեղծված իրավիճակին ինչ առնչություն ունի։ Այս կապակցությամբ, պարոն Սարգսյանին և իր կողմնակիցներին ես կուզենայի հիշեցնել հետևյալը՝

Ա) Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը՝ 2018 թ․ընթացքում երկրում ստեղծելով մի իրավիճակ, երբ իր իսկ գործողությունների արդյունքում նրանք կարողացան հեշտությամբ բացարձակ իշխանություն գրավել, հընթացս ժողովրդի աչքերում արժեզրկելով համարյա բոլոր գործող քաղաքական ուժերին։ Ավելին, Սերժ Սարգսյանն անձամբ է իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իր 2018 թ․ ապրիլի 23-ի հրաժարականի հայտնի հայտարարությամբ լեգիտիմացնելով նրան, և այնուհետև էլ հրահանգելով ՀՀԿ պատգամավորներին՝ նրա վարչապետության օգտին քվեարկել Ազգային ժողովում, ուստի նա նաև անձնական պատասխանատվություն է կրում արդյունքում ձևավորված իշխանության և նրա հետագա գործողությունների համար։

Բ) Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը մինչ այդ առնվազն 10 տարի բացարձակ իշխանություն են ունեցել Հայաստանում։ Այդ տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանի անմիջական հովհանավորությամբ, ձևավորվել էր այնպիսի համակարգ, որում հետևողականորեն արժեզրկվել է ընտրական գործընթացը, հեղինակազրկվել է ցանկացած կուսակցություն՝ իշխող թե ընդդիմադիր, քաղաքական պայքարը տեղափոխվել է փողոց, իսկ ազգային ուժերի փոխարեն ընդդիմադիր դաշտը զգալի չափով զբաղեցրել են օտար աղբյուրներից ֆինանսավորվող և օտարածին օրակարգեր սպասարկող տարաբնույթ կառույցներ, որոնք էլ այսօր հայտնվել են նոր իշխանության մեջ։

Գ) Իշխանափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը խուսափել է տալ սեփական իշխանության տարիների քաղաքական գնահատականը, ընդունել այն քաղաքական սխալները, որոնք ի վերջո բերեցին մեր ժողովրդի լայն խավերի դժգոհությանը, և պատճառ հանդիսացան մասսայական ընդվզման։ Փոխարենը, իր առաջին իսկ հանրային ելույթում, ընդ որում օտար լսարանի առջև, նա ժամանակի հիմնական մասը օգտագործեց ինքնաարդարացման համար, և իր իսկ կողմից իշխանության բերած ուժերին էլ մեղադրեց այնպիսի գործելակերպի մեջ, որոնցից ինքը չի խորշել սեփական իշխանության տարիներին։ Հայ հանրությունը դա հիանալի հիշում է, և պատահական չէ, որ նրա արձագանքն էլ հիմնականում բացասական կամ անտարբեր էր։

Եթե Սերժ Սարգսյանը իսկապես ցանկանում է օգուտ տալ սեփական երկրին, նա պետք է քաջություն ունենա ընդունելու սեփական իշխանության բազմաթիվ սխալները, որոնք երկիրը հասցրել են այսօրվա դժվարին իրավիճակին, և խոհեմաբար հեռանա քաղաքականությունից, նույնիսկ իր իսկ ղեկավարած կուսակցությունում ղեկը զիջելով երիտասարդներին։ Դա հնարավորություն կտա երկրի քաղաքական դաշտում ինքնառողջացման գործընթացներ սկսել, հանելով այն նախկինների և ներկաների արհեստական և անպտուղ հակադրությունից, և ճանապարհ բացել նոր, մրցակցային և ազգակենտրոն քաղաքական միջավայրի կայացման համար, որից կշահի ողջ երկիրը։ Քաղաքական դաշտում շատերը դա արդեն հասկանում են՝ հուսով եմ, որ պարոն Սարգսյանը դա ևս կգիտակցի և համապատասխան քաղաքական հետևություններ կանի։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>