Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է. Լուսանկարներ, տեսանյութ


«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը...»

62 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում, Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվում է Մոնթե Մելքոնյանը: Նա իր հայ արմատների մասին գիտակցել է դեռևս պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ 1969-1970 թվականներին ճամփորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով, այցելել իր պապերի ծննդավայր Արևմտյան Հայաստան:

Վերադառնալով Ամերիկա, Մոնթեն ընդունվում է Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Բըրքլի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը, որը, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ՝ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով երկուսուկես տարում, ավարտում է 1978թ-ին: Ավարտելով համալսարանը, նա մեկնում է Լիբանան, որտեղ ակտիվորեն մասնակցում է հայկական թաղամասերի պաշտպանությանը:

montemelqonyan

Մոնթեն դեռևս իր ուսանողական տարիներին է աչքի ընկնում իր կազմակերպչական և նախաձեռնողականության ջիղով, և տեղի մի քանի ուսանողների հետ հիմնում է «Հայ ուսանողների միությունը»՝ կազմակերպելով Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներ։ 

1980թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), որի շարքերից, գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով, մի խումբ ընկերների հետ հեռանում է 1983թ-ին: 1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվելով Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, և մինչև 1989թ. հունվարն անցկացնում է Ֆրեն և Պուասի բանտերում:

1989թ. հունվարին Մոնթեն ազատվում է: Երկար թափառելուց հետո, 1990թ. հոկտեմբերին նրան հաջողվում է գալ Հայաստան:

1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն ամուսնանում է Սեդայի հետ:

78958611

 1991-ին Մ.Մելքոնյանը, «Ավո» կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երևան` հավաքում է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին և միանալով «Կոռինձոր» ջոկատին` կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:

1992թ. փետրվարի 4-ին, Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է Արցախ: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:

thekara

1992թ-ի վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասնում են պետական սահման և 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնում շրջանի հյուսիսային սահմանագծերում: 1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին՝ ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից: 1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպած հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվում է զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

ph138683592146

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է «ՀՀ Ազգային հերոս»-ի և «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումները:

ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի ամենավսեմ պարգևը պատմական հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն է:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>