Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Պատերազմ Արցախում
Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը

Արսեն Համբարյանը 50 տարվա բարձրությունից

Հեքիաթներին նոր շունչ, իսկ հերոսներին՝ նոր կյանք. ահա այն ամենի մի մասը, ինչ անում է գրող, երգահան, երգիչ ու նաև ճարտարագետ Արսեն Համբարյանը։

Հայ մտավորական, ով ասում է՝ գրել է այնպես, ինչպես սիրտն է ուզել, ուզել է պիես է գրել, ուզել է՝ բանաստեղծություն, կամ էլ թե՝ երգ, երբեմն էլ խառնել է իրար ու տարբեր ժանրային կոմպոզիցիաներ ստացել։

Արսեն Համբարյանն իրեն համարում է ՀԱՅ-ԱՐԻ, ով ասելիք ունի և փորձում է այդ ասելիքը արվեստի տարբեր միջոցներով հասցնել  հայրենակիցներին։  Իսկ արի  համարում է արարման խորհուրդն իրենց մեջ կրող մարդկանց։

Քանդող տեսակ չէ, այլ հակառակը՝ ազգային գաղափարախոսությունը որպես գլխավոր հենակետ ընդունող, որպես առաքելություն՝ արարումը ունենալու մարդու ուղղորդված տեսակն է։

Երբեմն՝ հայացք է նետում անցյալին, երբեմն՝ մնում  ներկայում ու դրանց օրինակով փորձում ցույց տալ հնարավոր ճիշտ ճանապարհները առաջ գնալու համար։

Իր ստեղծագործություններում հենվելով նախնիների ստեղծած արժեքների վրա Արսեն Համբարյանը դրանց համար շարունակություն է ստեղծում և հասցնում է այն կետին, որտեղ ամեն ինչ ավարտվում է դրական։

«Վերևում կա այն, ինչը ներքևում է. մարդիկ են այդ ամենը հորինել։ Տիեզերքում չկա վերև ու ներքև։ Մեզ շրջապատում է միայն բնությունը, որտեղից ստանում ենք կենսահյութ, կենսանյութ, կենսահոգի։ Բությունը տալիս է և՛ նյութական, և՛ հոգևոր աշխարհում քայլելու, շարժվելու հնարավորություն» Արսեն Համբարյան

Հարցի պատասխանը, թե ինչու է մարդ արարվել՝ երկար է փնտրել, անդրադարձել է այս հարցին անգամ առակներում ու ինքն իր համար մի այսպիսի պատասխան է գտել․

«Մարդը իր մարմինը մաշելու հաշվին՝  հոգի արարող արարած է,  ու այդ մարդու կյանքի ընթացքում իր մարմնականն օգտագործելով, այրելով, վառելով այդ ստեղծված հոգիներն են, որ գումարվելով  գումարվում են արարչին,  ու կարծես թե տեղի  է ունենում սառույց-ջուր-օդ-գոլորշի փոխանակման նման մի երևույթ, որտեղ մարդ-արարիչ-մարդ փոխանակումն է տեղի ունենում, ինքը կարծես մեզ է արարում, մենք էլ իրեն ենք արարում անընդհատ»

Մարդն այն է, ինչ ստեղծում է,  ու ժամանակն է որոշում՝ ստեղծածը կդառնա արժե՞ք թե՞ ոչ, և բոլորը չէ, որ ընկալում են արվեստը. ընկալում են նրանք, ովքեր  արժևորում ու հասկանում են. իր ստեղծագործությունները փոխանցում է ընթերցողին, այլ բան է՝ ինչպես դրանք կնկալեն ու կարժևորեն։

50 տարվա բարձրությունից․

Համբարյանն 50 տարի առաջ և Համբարյանն այսօր՝ նույնն են մնացել։Նույն զգացմունքներն ու նույն սերերը՝ ուղղված ընտանիքին, հարազատներին, հայրենիքին։ Միայն թե այսօր արդեն հավատում է, որ ճիշտ ճանապարհով է գնում, քանի որ այդպես է զգում ու սիրում, այդպես է ուզում։

Անգամ անցյալի սխալները հնարավորության դեպքում, ասում է՝ չէի փոխի, որ հանկարծ այսօրվա կառուցվածը այլ կերպ չդասավորվեր։ Մի փոքր ճշտում, ուղղում ու կարող էր ամեն ինչ քանդվել։ Թող մնա ամեն ինչ այնպես, ինչպես կա։

Ինչ վերաբերում է կորուստեներին, Համբարյան տեսակը  չի կարծում, որ պետք է մահ լինի,  որ կորուստ գրանցեն․

«Մարդը կորում է այն ժամանակ, երբ որ կորցնում է իր ոգին, իր անելիքը, իր կերպարը, իր տեսակը։ Ու ափսոսում եմ , որովհետև այդ մարդը շատ ավելի լավը կարող էր լինել, պարզապես հանձնվեց։ Մարդիկ կան՝ չեն դիմանում։ Էնպես չի, որ մեր կյանքում ամեն ինչ շատ հարթ է դասավորվում. ես հենց հիմա տասնյակ գրքեր ունեմ տպելու՝ չեմ կարողանում, հարյուրավոր երգեր ունեմ ձայնագրելու՝ չեմ կարողանում։ Թե՛ ժամանակի, թե՛ նյութական առումով խանգարող բաներ կան,  բայց դա չի նշանակում, որ պետք է մտածեմ հանձնվելու մասին։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե հանձնվեր Նժդեհը, եթե հանձնվեին մյուսները․․․»։

«Եթե խնդիրներ են առաջանում, պետք է լուծես ու վերջ, չկա այլ տարբերակ»,- ասում է գրողը և ավելացնում, որ ստեղծագործելիս էլ խնդիր ես դնում քո առաջ ու սկսում այն լուծել։ Միշտ ինքն իրեն ասում է՝ «մեծ- մեծ մտածում էիր , դե հիմա լուծի, տեսնեմ ո՞նց ես լուծելու» ու եթե տրամադրում է իրեն, որ կարող է լուծել, լուծում է։

Ստեղծագործական  ուղին.

Արսեն Համբարյանի առաջին գիրքը տպագրվել է 2004 թվականին, այն կոչվել է «Հաղթականչ», որը  նշանակում է՝ կանչ և՛ եղած հաղթանակների, և՛ նաև կոչ հաջորդ հաղթանակների։

Գրքում հեղինակը Հայկի ու բելի  ճակատամարտն է ներկայացրել չափածո պիեսի ձևով, որտեղ,  որպես Հայկ Նահապետի  եղբայր, ընկեր, զավակ ու հայր, ներկայացրել է նաև հայ մյուս աստվածներին։

Պիեսի խորհուրդը կայանում է նրանում, որ առյուծներին էլ կարելի է հավաքել մի տեղում, և այդպիսով ավելի հզորանալ։ Այսօր էլ սա մնում է արդիական։

Երկրորդ գիրքը «Մարդանոց» թատերական պատմվածքների հավաքածուն է: Այնուհետև «Բա հետո՞…»  հեքիաթաշարը, որում էլ հայկական հեքիաթների հերոսներին սկսել է ապրեցնել։

Արսեն համբարյանը հեքիաթների համար գրել է շարունակություն՝ նախնական տարբերակում ոչինչ չփոխելով։ Այդպես օրինակ գրել է «Կիկոսը 2», «Խելոքն ու հիմարը 2», «Ձախորդ Փանոսը 2» և այլն, որոնցում հերոսների ավարտը բարի է լինում։ Ի սկզբանե Համբարյանը համարում է, որ այս հեքիաթները գրված են մեծերի համար և դրանք ամբողջ ազգի հիվանդությունների ախտորոշումն են, իսկ փոքրերի համար դժվար է դրանցից հետևություններ անելը, և ինքը փորձել է այդ գործառույթը իր վրա վերցնել «Բա հետո՞...» հեքիաթաշարով։

Անդրադառնալով առակի ժանրին էլ, Համբարյանը մեռած համարվող ժանրին կյանք է տվել, միայն թե իր գրած առակներում պակասում է «առակը կցուցանե» հատվածը՝ թողնելով ընթերցողն ինքը հասկանա, սա էլ իր կատարած փոփոխությունն է համարում այս ժանրում։

Գրողը մարդուն ու իր  կյանքը համարում է մի խոսք, ինքն էլ պետք է իր խոսքը թողնի։ Իր առաջ նպատակ է դրել առաջիկայում տպագրել իր ստեղծագործությունները և ստեղծել նորը։ Իսկ քանի որ երաժշտության ասպարեզում ևս իր հետքը ունի( 300-ից ավել երգեր ունի գրած), որոնցից քչերն են ձայնագրվել ու հնչեցվել, ցանկանում է դրանց ևս կյանք տալ ու ապրեցնել։

Այս տարի գրող, եգահան, երգիչ Արսեն Համբարյանի 50-ամյակն է նշվելու։ Գրողների միությունը՝ որի անդամ է Համբարյանը, Ավետիք Իսահակյանի գրադարանը և «Մշակույթի հայկական ֆոնդ»-ը, համատեղ նախաձեռնել են միջոցառում , որի ժամանակ կհնչեն Արսեն Համբարյանի ստեղծած «Արրատա» խմբի երգերը, որի մեներգիչը հենց Արսեն Համբարյանն է։

Ելույթ են ունենալու նաև հայ արվեստի ներկայացուցիչներ, բանաստեղծներ։ Նոյեմբերի 26-ին Գրողների միության մեծ դահլիճում կնշեն իրենց միության անդամի  50 ամյակը։

«Երևակ» լրատվական վերլուծական խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>