Ռուբեն Հայրապետյան. «Այդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են»
Դիտել նաև
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։
«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա... ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ», - ասել է Հայրապետյանը։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքել է. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։

