Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Հատկանշական էր «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ. իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր

երբ մտածող մարդիկ իմքայլականներին հարց են տալիս, որպես պատասխան՝ ստանում են հետևյալը՝ ամեն ինչում մեղավոր են «հակահեղափոխականներն ու սևերը», բայց ոչ մենք։

Մեր Հայաստանի քաղաքական դաշտում «թեժ աշնան» մասին խոսակցությունները, որոնք արվում էին ողջ ամռան ընթացքում, կարծես թե իրականացան, սակայն որոշակի վերապահումներով։ Մենակ այն հանգամանքը, որ ողջ աշնան ընթացքում քաղաքական սուր օրակարգերի պակաս չունեցանք, ակնառու է, փաստ է նաև այն, որ օրըստօրե իշխանությունները, որքան էլ պարբերաբար ներկայացնեն անհասկանալի և կասկածելի ծագում ունեցող սոցհարցումներ և վարկանիշային աղյուսակներ (ըստ Դանիելի), կորցնում են իրենց պոպուլյարությունը և վարկանշային անկում արձանագրում։ Հատկանշական է այն, որ այդ անկման ֆոնին ողջ քաղաքական թիմի ձախողման պատասխանատվությունը հերթական անգամ իր ձեռքն է վերցնում Նիկոլը՝ փորձելով այդ սրացումները մեղմել իր անմիջական զրույցների և սիրտ մխիթարող լայվերի միջոցով։ 1 տարի և 7 ամիս է ինչ Նիկոլը Հայաստանում իշխանության է, և այս ընթացքում նմանօրինակ դեպքերի ականատես ենք եղել բազմաթիվ անգամներ․ «լայվը փրկության բանաձևն է, և վերջ»։ Խոսելով քաղաքական գործընթացներից, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնելու հայաստանյան քաղաքական օրակարգի վրա, հատկանշական էր նաև «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ, և իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր, և բացահայտորեն տոտալ գրոհ սկսվեց այդ ակումբի գործունեության, ինչպես նաև նիստի մասնակիցների նկատմամբ։ Այս համաժողովից հետո նիկոլական «քայլած ագիտպրոպի» հիմնական թիրախները դարձան նախ՝ դաշնակցականները, ապա ՀՀԿ-ն՝ իր ներկա և նախկին անդամներով, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու մնացած բոլոր պաշտոնյաները, այլ կերպ ասած՝ սևերը։ Տեղեկատվական թրոլինգի ողջ գործընթացը շարունակվում էր: Քննադատության այս ընդհանուր համատեքստում նշենք մի կարևոր դրվագ ևս․ քայլարաստնները, հասկանալով, որ «Վերնատունը» նպատակադրված է, ՀՀ քաղաքական դաշտում ընդդիմադիր բևեռում դիրքավորվելուց բացի, լայն կոնսենսուս ձևավորել, չի բացառվում՝ նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Միանշանակ պարզ է, որ սա Նիկոլի կողմից մշակված հստակ մարտավարական հնարք է, որպեսզի բացառի ընդդիմադիր հատվածում որևէ լուրջ համախմբման փորձ, քանի որ՝ ո՞ւմ, եթե ոչ՝ Նիկոլին, պարզ չէ, թե ինչ «ձնագնդիի էֆեկտ» կարող է ունենալ յուրաքանչյուր լայն կոնսենսուս։ Մի քանի օր առաջ քաղաքական զարգացումների վերաբերյալ իր հերթական գնահատականները ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը ներկայացրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և մի քանի հստակ կետերով նշեց, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է շարժվել փաշինյանական ռեժիմի դեմ հակաքայլեր իրականացնելիս (https://www.facebook.com/mikayel.minasyan.9/posts/2454217524633314)։ Բազմիցս ասել եմ, որ Նիկոլը իր ձախողումների մեղավոր համարում է բոլորին, բացի իրենից, իսկ ավելի հաճախ այդ ամենի մեղավորը Սերժ Սարգսյան է կամ ՀՀԿ-ն, քանի որ «20 տարի այնքան են թալանել, որ հնարավոր չէ այդ ամենը շտկել»։ Դրա ականատեսը բոլորովին վերջերս եղանք պետբյուջեի քննարկման ժամանակ. ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերը հիշենք, երբ անընդհատ շեշտում էր «կոռուպցիա, լափաման» և այլ բառակապակցություններ, որոնց հասցեատերերը, ըստ նրա՝ նախկիններն էին։ Նիկոլի թիմի զգալի հատվածը քաղաքականապես դիլետանտ ու աշխատանքային կենսագրություն, պրոֆեսիոնալիզմ չունեցող անհատականություններ են, որոնք, գրեթե (գործադիր) երկու,(օրենցդիր) մեկ տարի է՝ չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատու ուժի ներկայացուցիչներ են և ստացել են 70 տոկոս ձայն։ Այդ ձայները նրանք ստացել են ոչ թե նախկիններին փնովելու, պախարակելու, էժանագին խաղեր վարելու համար, այլ երկիրը զարգացնելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Նրանք դրա համար ունեն լիարժեք իշխանություն, լծակներ, հնարավորություններ։ Աշխատանքով զբաղվելու փոխարեն՝ նրանք զբաղված են դատարկախոսությամբ և անգործությամբ։

Հ.Գ. Պատկերացնում ենք, եթե նախկինից ժառանգություն ստացած տնտեսական, սոցիալական ծրագրերն էլ չլինեին, որոնք իրենց են վերագրում, ինչ պետք է անեին։ Ի վերջո, ժողովուրդը հասկացել է և օր օրի համոզվում է՝ հեղափոխական իշխանություններին մի բան է հետաքրքրում՝ իշխանության բարձր աշխատավարձերն ու գործուղումները, միլիոնավոր պարգևատրումները, ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիները, ցոփ կյանքը, թանկարժեք հագուկապը։

Հ.Գ.Գ. «Քաղաքական դաշտում ընդդմությունը պետք է մի կողմ դնի իր բոլոր տարաձայնությունները և հանդես գա մեկ ընդհանուր դիրքերից»։ ©️Արմեն Աշոտյան

ՎԵՐՋԱԲԱՆ.
Մեջբերում իմ ընկերներիս գրառումներից.
Դե եթե մարդու համար Հաթերքը Շուշիի ճանապարհին ա, պարզ չի որ Ղարաքիլիսան էլ հենց Սարդարապատում կլինի։
©️Տիգրան Քոչարյան
Նժդեհը կյանքում Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, մարդը Ղարաքիլիսայի ֆրոնտն էր պահում, ասենք Դարպաս գեղի, Արջուտի հատվածներից խոսայիր, սաղ ճիշտ կլիներ: Մարշալի մասով. ոնց կարելի ա Նժդեհի մասին խոսալ՝ մանիպուլյատիվ կերպով անունը Հովհաննես Քրիստաֆորիչի հետ ասոցացնելով:
©️Արմեն Հովասափյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>