Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ներկայիս իշխանությունը նույնպես «Մարտի 1»-ը չի բացահայտելու. Զարուհի Փաստանջյան

168 TV «Ռեվյու» հաղորդման հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փաստանջյանը։

– Տիկին Փոստանջյան, Դուք երկար տարիներ պայքարում էիք, Ձեր իսկ գնահատմամբ՝ նախկին հանցագործ ռեժիմից ազատվելու համար, այսօր նրանք այլևս չկան, բայց Դուք կրկին պայքարում եք, այս անգամ՝ հեղափոխություն իրականացրած իշխանության դեմ: Իշխանությունների ո՞ր քայլը կամ քայլերը Ձեզ չեն գոհացնում:

– Մի փոքր շտկում մտցնեմ. մեր պայքարը ոչ թե անձանց դեմ է, այլ համակարգի, որը ծնում է հանցագործություններ։ Պայքարը բռնապետական համակարգի դեմ է, որն այս պահին շարունակում է գործել։ Մի պահ եկեք վերանանք անձերից. եթե համակարգը շարունակում է մնալ նույնը, ապա անկախ նրանից՝ այսօրվա անձինք կա՞ն, թե՞ ոչ, միևնույն է, այդ համակարգը ծնելու է նոր անձանց։ Հիմա Գլխավոր դատախազը նախկին ռեժիմի կողմից նշանակված անձ էր, այդ անձը հիմա էլ գործում է և այս ռեժիմին է մատուցում ծառայություններ, հետևաբար՝ մեր պայքարն ուղղված է քաղաքական կառուցվածքի դեմ։

– Դուք կոշտ քայլերի, կոշտ քաղաքականության կողմնակից եք. հիշում ենք՝ նախագահների, վարչապետների խրտվիլակներ էիք հրապարակայնորեն այրում, Նիկոլ Փաշինյանը ևս կոշտ քաղաքականության կողմնակից է.  ճիշտ է՝ նա խրտվիլակներ չի այրում, բայց սպառնում է ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփել բոլոր նրանց, ովքեր իր ժպիտը կշփոթեն թուլության հետ: Կարծես՝ գոնե Դուք դժգոհությունների առիթ չպետք է ունենայիք:

– Նա վարչապետ է  և արդեն չարաշահում է իր պաշտոնական դիրքը և բռնության կոչեր է հնչեցնում։ Ես երբևէ բռնության կոչեր չեմ հնչեցրել, ես դրան դեմ եմ, դեմ եմ նաև ապօրինություններին։ Խրտվիլակ այրելը եղել է խորհրդանշական քայլ, բայց այս դեպքում, երբ վարչապետը ոչ միայն բղավում է, այլ նաև ցուցումներ է տալիս, իր խոսքերով  ասած,  «պառկցնելու», ապա այստեղ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, որը քրեորեն հետապնդելի արարք է։ Նախորդների տարբերությունն էլ այն էր, որ նրանք էլ նման բաներ անում էին ոչ թե ցուցադրական գռեհիկ հրապարակումներով, այլ ստվերային գործելակերպով։

Եկավ մի պահ, որ հանրությանը ներկայացրեցին, թե՝ քո խնդիրն անձն է, անձին մերժելով՝  այլևս որևէ խնդիր չես ունենալու, և այդ մերժողն էլ, իբրև թե, Նիկոլ Փաշինյանն էր, մինչդեռ ո՛չ մերժողն էր Փաշինյանը, ո՛չ էլ խնդիրն էր անձի մերժման մեջ։

– Ասացիք՝ «իբրև թե մերժողը Նիկոլ Փաշինյանն էր». ի՞նչ եք ակնարկում։

– Դե, մենք տեսնում ենք, որ այս «իբրև մերժումը» տեղ չհասավ, անհասկանալի  շարունակություն ստացավ։ Այդ մերժվածն ու Նիկոլը համատեղ բնակություն էին հաստատել Կոնդի ամառանոցում։ Նիկոլ Փաշինյանը 10 կետից մեղադրանք էր ներկայացնում Սերժ Սարգսյանին Ազգային ժողովում՝ նրան մեղադրելով՝ ընդհուպ պետական դավաճանության մեջ, անհասկանալիորեն որևէ մեկը որպես հաղորդում հանցագործության մասին չընդունեց։ Հիմա հասկանո՞ւմ ենք, որ այս ամենն «իբրև» է եղել։

– Այդ դեպքում ո՞րն էր այդ «իբրևի» վերջնական նպատակը։

– Ժամանակը ցույց կտա. մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք տարածաշրջանային խնդիր և անմասն չենք նոր ձևավորվող քաղաքական քարտեզից։ Կար հարց, որ այլևս այն մեխանիզմը, որը գործում էր, անհնար էր այդ կերպ շարունակել կառավարել պետությունը, և պետք էր փոփոխություն։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>