Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Սահմանադրության ոտնահարումը կանխվեց․ Էլինար Վարդանյան

Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։

Ազգային Ժողովի կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որով նախատեսվում էր ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, կհակասեր Սահմանադրությանը։

Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 5-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի մասին դրույթները։ Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Իսկ ինչ լիազորություններ է նախատեսում Սահմանադրությունը Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի համար։ Սահմանդրության 88-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը: Օրենսդիր իշխանության ղեկավարի իրավասությունները արդեն իսկ հստակ նախանշված է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակով: Սահմանադրության 5,6, 88 և 104 հոդվածներից բխում է, որ Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ և նոր լիազորություններ չեն կարող սահմանվել։

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ԱԺ-ն չի կարող հանդես գալ գործադիր իշխանության իրավասությանը վերապահված մարմիններում։ 152-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետն է գլխավորում Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Անվտանգության խորհրդի սահմանումը կառավարությանը վերաբերող գլխում, ըստ էության, նշանակում է, որ այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից, որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական՝ իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից։

Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է անվտանգության խորհուրդը: Եվ քանի որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումը անվտանգության խորհրդի կողմից, հաստատում է այն փաստը, որ ԱԽ-ն հանդիսանում է գործադիր իշխանության մարմին։ Ընդ որում, այս մարմնի նկատմամբ Սահմանադրության ուժով վերահսկողություն է իրականացնում Ազգային Ժողովը։ Կարծում եմ, որ ԱԺ նախագահի կողմից Անվտանգության խորհրդի աշխատանքներին ֆորմալ առումով ցանկացած մասնակցություն կբերի իշխանությունների տարանջատման սկզբունքի և Սահմանադրական նորմերի խախտման։

Հետևաբար, ԱԺ խմբակցություններն իրենց քվեարկությամբ պարզապես նպաստել են Սահմանադրության դրույթների պահպանմանը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>