Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Հնչեղ դատավարությունների փակուղին

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Մեր երկրի հանրային օրակարգը  պայմանավորված է  մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման  անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է  լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները:

Քրեական գործերի հնչեղությունը երկակի ազդեցություն է ունենում. մի կողմից այս գործերը հանդես են գալիս որպես իրական գործերի փոխարինիչներ, մյուս կողմից՝ դատաիրավական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումների արդյունքում այս գործերը հայտնվում են փակուղում:

Փակուղում  է հայտնվել մարտի 1–ի գործը, որից  հասարակությունը ակնհայտորեն սկսում է օտարանալ: Սա անզեն աչքով է  նկատելի: Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը շաբաթական առավելագույնը մեկ-երկու նիստ է նշանակում։ Եթե համարենք, որ այս դատը ընթանալու է իր դատավարական ընթացակարգով (ինչին ես չեմ հավատում), ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի,  բայց եթե նույնիսկ դա այդպես լինի, ապա Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, հակառակ դեպքում այն պարզապես նշանակում է՝  հաշվեհարդար և պատժի գործիք: Սա է տրամաբանության պահանջը։

Պարզ  պետք է հասկանալ, որ հնչեղ դատավարությունները ուղիղ անտագոնիզմի մեջ են ներքին կայունության, ներդրումների, տնտեսական զարգացման հետ։ Մասնավորապես՝ քանի գնում է մարտի 1-ի այս դատավարությունը, մարտի 1-իրական պատճառների բացահայտման և ներհանրային համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Դրանք լրիվ հակառակ բաներ են։
Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որը ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Մեկ ու կես տարվա վաղեմության իրավապահների հաղորդագրությունները նայելիս, երկրի քաղաքական իշխանության ելույթները հետհայացք լսելիս, ըստ եթերից հասարակությանը հրամցված իրականության, շատ պարզ ու հասարակ քրեական գործ էր, որտեղ առանցքայինը տուշոնկան էր։ Բայց դատավարությունը դեռ ձգձգվում է: Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։ Ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Այդ դեպքում ուր է դատավճիռը, որ պետք է լիներ դեռևս ամիսներ առաջ:

Դատելով ՀՔԾ-ի և ՔԿ-ի հաղորդագրություններից, Հայաստանում սպասվում է անվերջ «հնչեղ դատավարությունների» շարք, որոնք փոխարինելու մեկը մյուսին. Ըստ անհրաժեշտության մեկը մոռացության է տրվելու, մյուսը՝ հնչեղության։ Այլևս անհնար ու անիմաստ է լինելու քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Ըստ հաղորդագրությունների դա լինելու է անկառավարելի շարք։ Ընդ որում՝ այդ շարքում սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն չունի:

Ի դեպ,այս պրոցեսը ենթադրում է մեկ կարևոր պայման՝ կառավարելի դատարաններ, հակառակ դեպքում այդ դատերը վաղուց պետք է ավարտված լինեին, կամ չսկսված, կամ փոխված խափանման միջոցներով և այլն։ Այստեղ մենք իրար խաբել չենք կարող։
Նման պայմաններում դատաիրավական համակարգի որևէ լուրջ ռեֆորմի մասին խոսք լինել չի կարող։ Չես կարող մի ձեռքով գնալ դատարանների անկախության, իսկ մյուս ձեռքով կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։ Դա կամ լինելու է  պարտադրված վճիռը, որը բեկանվելու է ՄԻԵԴ-ում, կամ լինելու է արդարացումը, որն առաջացնելու է լուրջ քաղաքական հետևանքներ։

Հնչեղ դատավարություններն ունեն իրենց բնորոշ խնդիրները և դրանք պետք է լինեն բաց քննարկման առարկա: Առաջիկայում մենք կփորձենք դա հանրայնացնել՝ բացահայտելով դեպի փակուղի տանող դատավարությունների խորքային խնդիրները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>