ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Շուրա՛, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019 թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում են գերատեսչական գլխավոր քարտուղարի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նշել էինք նաև, որ վարչապետ Փաշինյանը սեփական թիմին խրախուսելու համար ամենամսյա ճոխ պարգևատրումները սկսել է անել 2019 թ. մայիսից, և դա արվում է ծածուկ կերպով՝ հատուկ մշակված ինչ-որ անհասկանալի մեխանիզմի միջոցով։

Չի բացառվում, որ իր գործունեությունը թափանցիկ և հաշվետու հռչակած կառավարությունը ներդրված մեխանիզմը մոգոնել էր հանրային պարսավանքներից, հասարակության քննադատություններից խուսափելու համար, ինչը, սակայն, չհաջողեց։

Մեր հրապարակումից մեկ ու կես ամիս անց՝ «Հետք» պարբերականը համառ հարցումների օգնությամբ գաղտնազերծեց նորօրյա չինովնիկներին խրախուսելու ողջ սխեման՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին։ Պետբյուջեից բաշխվող միլիոնավոր դրամների աշխատավարձերի մասին կառավարությունը խուսափել էր մանրամասներ տրամադրել՝ հիմնավորմամբ, թե իբր որոշումը գաղտնի է։

Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկության շնորհիվ է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն՝ նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Բարձրանում են Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը՝ այն մարդկանց, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակ աղքատությունը հասել է 35 տոկոսի, արտագաղթն ահագնացել է: Երևի կարելի է ենթադրել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, դրա համար էլ նման կերպ են աշխատել …Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ աղքատ է, այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է, և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն՝ որպես պոպուլիստական»,-2013 թ. ԱԺ ամբիոնից ասում էր նա:

Նույն կերպ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէր՝ ինչո՞ւ պիտի բարձրանան վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարարի, քաղաքաշինության նախարարների աշխատավարձերը, արդյոք ա՞յն պատճառով, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը քարուքանդ անում մշակութային արժեքը՝ Փակ շուկայի շենքը:

«Այդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատավարձը: Ավելի քան մեկ տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք ապրել գլխապատառ փախչող ժողովրդի համար: Աշխատավարձերս ցածր էր՝ դրա համա՞ր չենք կարողացել: Հիմա էլ պատգամավորները բողոքում են, թե ինչու է նոր սանդղակով իրենց աշխատավարձը նույնացվում նախարարների հետ: Չնեղանաք, բայց պետք է ասեմ՝ դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են՝ դակում, օրենք ենք սարքում»,-սրանք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2013 թ. հոկտեմբերի 24-ին հնչեցրած ելույթից հատվածներ են, որով նա քննադատում էր այդ ժամանակվա իշխանություններին։ Ելույթի վերջում Փաշինյանն ասում էր, որ ստեղծված իրավիճակն իրեն հիշեցնում է Օստապ Բենդերի հայտնի հարցը՝ «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»:

Ինչ խոսք, կյանքը բումերանգ է. ժամանակին նախկին իշխանություններին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր այն բանի համար, որ ՀՀԿ իշխանությունները ԱԺ էին ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ, որով բարձրացվում էր պաշտոնյաների, պատգամավորների աշխատավարձերը։ Այսօր նույն Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացումն անում է բոլորից թաքուն, որպեսզի հասարակությունը չնկատի և չքննադատի։ Լրատվամիջոցները թույլ չտվեցին դա գաղտնի անել։

Եվ, վերադառնալով հեղափոխական նախարարների, փոխնախարարների և մյուսների աշխատավարձերի կտրուկ և գաղտնի կերպով բարձրացմանը, նշենք. հատկանշական է, որ այսօր «հատուկ վերաբերմունքի» արժանացնելու հարցում նշված արտոնյալների ցանկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներառել ստորին օղակում աշխատողներին, մինչդեռ վարչության պետերն ու բաժինների ղեկավարները, գլխավոր մասնագետները պետական կառավարման համակարգում լոկոմոտիվն են համարվում։

Բայց ահա 168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ նույն գաղտնի հրամանով արտոնյալ վճարվող նախարարների շարքում այսուհետ դասվում են նաև Տեսչական մարմինների պետերը, ընդ որում՝ նրանց աշխատավարձը 7.5 գործակցից հասել է 10-ի։

Այսինքն՝ Տեսչական մարմինների ղեկավարները ստանում են 1 մլն դրամ մաքուր աշխատավարձ, իսկ սա արվել է իբր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, անկախ մոտիվացիայի կամ նրանց կատարողականի արդարացված լինելուց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>