Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Մնում է փոփոխություն կատարել օրենքում և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս՝ անգլերեն

Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա բնավ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամոթ չէ որևէ օտար լեզվով լավ չխոսելը։ Ամոթ չէ, որ քո անգլերենը բավարար է որպես զբոսաշրջիկ ոչ անգլիախոս երկրների խանութներից առևտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատվիրելու համար, բայց բնավ բավարար չէ այդ լեզվով բանակցություններ վարելու կամ Արցախի մասին մեր պետության տեսակետները ներկայացնելու համար։ Ամոթ ու անընդունելի է էս պարզ իրողությունը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի մասին էնպիսի մարազմատիկ ձևակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարեն արդեն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մեկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերեն թարգմանությամբ. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և այդ ձևաչափի առաքելությունն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ։ Միջնորդական առկա ու հնարավոր ոչ մի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ՉՈՒՆԻ առաքելություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից։ Միջնորդները ընդամենը առաքելություն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտության կողմերին՝ գտնելու հակամարտության լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկությունների շուրջ օգնելու հասնել հակամարտության կարգավորմանը։

Եթե ԱԳՆ֊ն ու վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է փոփոխություն կատարել օրենքում և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս՝ անգլերեն։

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>