Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և քրեականացման վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումը

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:

Նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, Նախագահ Սարգսյանը այն լավ առիթ և հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները և քննարկելու ապագա անելիքները։

Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման, փոխգործակցության օրակարգի ընդլայնման, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում և գոհունակությամբ են խոսել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին:

Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը ընդգծել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը նաև միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և քրեականացման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և անձամբ նախագահ Կլոդ Բարտոլոնի դիրքորոշումը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում Ֆրանսիայի` որպես ՄԽ համանախագահող երկրի ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ, ընդգծելով, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների այցերը Արցախ միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու և ճիշտ ըմբռնելու ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ինքնորոշման համար Արցախի ժողովրդի արդար պայքարի ողջ էությունը, ինչը ցանկացած ժողովրդի անհերքելի իրավունքն է:

Այդ համատեքստում կարևորվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի գործունեությունը, որը Հանրապետության Նախագահի համոզմամբ, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը:

ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայ-ֆրանսիական երկկողմ կապերից բացի անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին ու զարգացման հեռանկարին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>