«Ռոմա»-ի մարզիչն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է այն մասին, թե Մխիթարյանը երբ կվերադառնա խաղադաշտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանին, Ֆոնսեկան շեշտել է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո, երբ հավաքականները կավարտեն իրենց ելույթները մի շարք մրցաշարերում:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Կիսապաշտպանը չմասնակցեց նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ:

