Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Հին իրավապաշտպանության վախճանը

«Իմ Ձայնը» նախագիծ, փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրել է.

«Ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, առավել մեծ սրությամբ կարևորում է իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը: Ակնկալվում է, որ դրանք պետք է զարգացնեն քաղաքացիական իրավագիտակցությունը, բարձրացնեն իրազեկությունը քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների հանդեպ, պաշտպանեն նրանց իրավունքներն ու շահերը…

Որքան ակտիվ է հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների հատվածը, այնքան բարենպաստ է տվյալ երկրի հասարակության վիճակը: Մինչև 2018թ. թվում էր, թե ձևավորվել է իրավապաշտպան ՀԿ-ների կայուն համակարգ, որը տվյալ իշխանության բարքերի պայմաններում պայքարում հանուն մարդու իրավունքների պաշտպանության: 2018-ին փոխվեց ՀԿ դաշտի դասավորվածությունը և գործող իրավապաշտպանությունը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ ՀԿ-ների մի մեծ հատվածը դարձավ իշխանության կցորդը՝ ապացուցելով, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա:

Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված իրավախախտումների նկատմամբ դրսևորում է երկակի մոտեցում, դարձել է ի վնաս անհատի իշխանությունների շահերի պաշտպանը: Իրավապաշտպանները լուռ էին, երբ պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ճնշում էր գործադրվում դատավորների նկատմամբ՝ իշխանություններին հաճո որոշումներ ստանալու համար, լուռ էին, երբ շրջափակվում էին դատարանների մուտքերը, լուռ էին, երբ ոտնահարվում էր ՍԴ որոշումը, լուռ են նաև, երբ ճնշումներ են գործադրվում Սահմանադրական դատարանի նկատմամբ, ըմբռնումով են մոտենում բազմաթիվ անհիմն ձերբակալություններին, կալանքի որոշումներին:

Առավել հաճախ իրավապաշտպանների հրապարակային ելույթներում հնչում է ատելության խոսք՝ զուգորդված հայհոյանքներով ու սպառնալիքներով: Եվ եթե խախտումների ժամանակ լռում են, ապա շատ հաճախ ակտիվորեն ողջունում են ակնհայտ քաղաքական հետապնդումները: Արդեն անհասկանալի է , թե իրավապաշտպան կազմակերպություններից շատերն ինչու են շարունակում կրել «իրավապաշտպան» անվանումը։ Արդյուքում վարկաբեկվում է «իրավապաշտպան» հասկացությունը։ Այստեղից էլ ծագում է նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցների ձևավորման անհրաժեշտությունը, որտեղ իրավապաշտպանները հավատարիմ կմնան իրենց իրական առաքելությանը:

Բայց սա հեշտ պրոցես չի լինելու։ Շատ մեծ է հավանականությունը, որ կազմաքանդված իրավապաշտպանական դաշտը լցնեն արմատական կամ մարգինալ մտածողությամբ տարրերը։ Եթե իրավապաշտպանությունը տապալում է իր առաքելությունը, ապա արագ ձևավորվում է պսևդոիրավապաշտպանություն։ Սրանից դեպի անհանդուրժողականություն և դեպի բռնություն մեկ քայլ է՝ աղմկահարույց պերֆորմանսի և զելյոնկայով երիտասարդների առճակատումը ասվածի վառ ապացույցն է։

Վաղը ցանկացած թեմա կարող է դառնալ հրապարակային ընդհարման առիթ և ցանկացած կարծիք ու հակակարծիք կարող է ներկայացվել որպես ինչ-որ խմբի կամ հասարակական շերտի իրավունքների պաշտպանություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>