Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանին դիմել է «պարոն նախագահ» դիմելաձևով. Տեսանյութ
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքից հետո, ըստ արարողակարգի, խոսել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը խոսքը սկսելիս, երախտագիտություն հայտնելով, ըստ ընդունված դիվանագիտական պրոտոկոլի, Նիկոլ Փաշինյանին դիմել է «պարոն նախագահ» դիմելաձեւով, փոխանակ ասեր «պարոն վարչապետ»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

