Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

էս խմորը շատ ջուր է վերցնելու

Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն: Հենց այս երկու արժեհամակարգերն են, որ դարերի ընթացքում եղել են հայկականության և հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հիմնական հանգուցակետերը։ Առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական քարոզի պետք է փաստել, որ հայ ազգն այսօր կանգնած է լուրջ հանգրվանի առաջ։

Այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծն է, ըստ որի՝ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, իսկ դպրոցական առարկաների ցանկից նախատեսվում է հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունն իր մեջ ունի և՛ արժեհամակարգային, և՛ սոցիալական բաղադրիչ։ Կրթության բնագավառում ընդգրկված պատասխանատուները հիմնականում ոչ ազգային արժեհամակարգերի կրողներն են, նրանց իրենց խոսքում գրեթե չեն օգտագործում ազգ, ազգային, ավանդական, հայկական ձևակերպումներ, այլ այդ ամենը փորձում են ավելի գլոբալ, լիբերալիստական ձևակերպումներով մատուցել հասարակությանը։

Կարելի է վստահաբար պնդել, որ հայագիտական առարկաների նկատմամբ կիրառվող դեմարշը կապված չէ միայն ԿԳՄՍ նախարար Արայիկի հետ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սևեռվում են Արայիկի վրա, չեն ուզում խոստովանել, որ խնդիրն ավելի խորքային է և գնում է այլ ուղղությամբ։ Երբ Նիկոլնն իր ֆեյսբուքյան «լայվով» միացավ այս կրթական քարոզին, իրավիճակի ողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին՝ ստանձնելով այս գործընթացի պատասխանատվությունը։ Ինչպես արդեն ականատես ենք լինում քանիցս, յուրաքանչյուր իշխանական, այսպես ասած՝ «պռավալի» դեպքում՝ թեմայի մեջ է մտնում Նիկոլը և փորձում է իրավիճակին նախ՝ գնահատականներ տալ, ապա նաև՝ արդարացումներ գտնել։ Նիկոլնն իր հերթական լայվում փորձում էր հանրությանը համոզել, որ կառավարության նախաձեռնած այս հակահայկական դեմարշը հիմնավորված է և իր մեջ որևէ հետին մտայնություններ չունի: Մանիպուլյատիվ հնարքները, որ Նիկոլը նման դեպքերում օգտագործում է հանրության հետ շփվելիս, հայտնի են բոլորին: Նիկոլնն, իր այդ «լայվի» ժամանակ ակնհայտորեն հանրությանը հերթական անգամ խաբեց, քանի որ բերելով այն հիմնավորումը, թե՝ «Հայ եկեղեցու պատմությունը միացնենք Հայ ժողովրդի պատմության առարկային, չէ՞ որ դրանք անբաժան են», նա մոռացավ մի կարևոր բաղադրիչ, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ «ՀՀ-ն ճանաչում է եկեղեցու բացառիկ առաքելությունը հոգևոր կյանքի պահպանման և ազգային ինքնության պահպանման հարցում։ Այսինքն՝ եկեղեցին այս առումով չի կարող դասվել աշխարհիկ կարգի երևույթների շարքին, նրա դերը բացառիկ է, ինչպես նաև առաքելությունը, իսկ սա նշանակում է նաև, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հիմքը Մայր օրենքն է։

Հ.Գ. Այս ողջ պատմության պատասխանատուն Արայիկը չէ՝ իր «սորոսական» փոխնախարարներով, ֆուտուրիստական ներկայացումներ հովանավորելով. այս կրթական քաոսի ողջ պատասխանատուն Նիկոլնն է: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «էս խմորը շատ ջուր է վերցնելու»:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>