Գողություն երթուղայինում. Տեսանյութ
Դիտել նաև
70-ամյա կնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G»-ի միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամ
Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանողն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը
Արարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլար
Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ
26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետներից մեկն ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Մալաթիայի գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով, պարզեցին, որ գրպանահատությունը կատարել է մայրաքաղաքաի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

