Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
26
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք

Ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո ՀՀ-ն 100 տոկոսով կմնա առանց Արցախի. Հայաստանն 1-ինը չի լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշմամբ դիմել է «ինքնասպանության». Խրամչիխին

«ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կիրականացնի Ռուսաստանը՝ անհրաժեշտության դեպքում»,-168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերին, արդյունավետությանը Հայաստանի համար և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ-ում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի խաղաղ բնակչության ուղղությամբ արված կրակոցների և ՀԱՊԿ-ի պարտավորությունների մասին հարցին, ասել է. «Մենք այսօր էլ նշել ենք, որ Արցախի գոտում որոշակի լարվածություն կա, կրակոցներ, որքանով գիտեմ, երկու կողմից էլ լինում են։ Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, գտնում է, որ այդ հարցը պետք է դրվի քննարկման, ապա ունի դրա իրավունքը։ Բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի քննարկման»:

Հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ տեղակայված հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերը սովորաբար ակտիվացնում են ՀԱՊԿ-ի անհրաժեշտ արձագանքի թեման: Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ-ը սովորաբար խուսափում է անդրադառնալ իրավիճակին նույնիսկ վտանգավոր փուլերում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սերտ հարաբերությունները՝ հատկապես ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի և Բելառուսի հետ, որոնք, որոշ փորձագետների գնահատմամբ, պահպանում են Ադրբեջանի շահերը ՀԱՊԿ-ում, որի անդամ չէ Ադրբեջանը: Ավելին, հայկական դիվանագիտությանն ու հասարակությանը վերջին տարիներին ավելի ու ավելի են անհանգստացնում ՀԱՊԿ անդամ երկրներ Ռուսաստանի և Բելառուսի սպառազինության գործարքներն Ադրբեջանի հետ, որոնց հետևանքով այդ սպառազինությունը ԼՂ հակամարտության թեժ փուլի բռնկման դեպքում կարող է ուղղվել հայկական երկու պետությունների դեմ: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս ներկայացրել են հայկական կողմի մտահոգությունները նման գործարքների առնչությամբ: Ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի դերին անդրադառնալիս՝ սովորաբար շեշտում է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել կառույցի արդյունավետության բարձրացման գործում:

Նշենք նաև, որ նախորդ տարի կառույցի բնականոն գործունեությունն արգելակվել էր Հայաստանի կողմից ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հետկանչից հետո, երբ ՀԱՊԿ անդամ երկրները չէին կարողանում կոնսենսուս ձևավորել այդ պաշտոնում այլ թեկնածուի առաջադրման ժամկետների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկման դեպքում ՀԱՊԿ-ը՝ իր Կանոնադրության համաձայն, չի կարող միջամտել և որևէ դերակատարություն չունի այդ հարցում: Իսկ եթե հարվածի տակ հայտնվի Հայաստանը, ապա ՀԱՊԿ-ը պետք է միջամտի Հայաստանի դիմումի հիման վրա:

«Նման անհրաժեշտության պարագայում Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ բոլոր անդամների կողմից դժվարանում եմ ասել՝ կլինի՞ նման աջակցություն, թե՞ ոչ, բայց Ռուսաստանը միանշանակ կիրականացնի ՀԱՊԿ-ի այդ պարտավորությունը: Հավանական եմ համարում, որպեսզի ՀԱՊԿ-ը հավանություն տա այնպիսի որոշման, համաձայն որի՝ միջամտություն իրականացնի միմիայն Ռուսաստանը: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում նման ձևաչափ կգործի»,-ասաց Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ նման միջադեպերին ՀԱՊԿ-ի արձագանքը պետք է լինի միջամտության տեսքով, սակայն դա հնարավոր է միայն հայկական կողմի դիմումի դեպքում: «Այլ դեպքերում ՀԱՊԿ-ը կարող է հայտարարություն տարածել կամ չտարածել տեղի ունեցողի վերաբերյալ, և, եթե չեմ սխալվում, եղել են դեպքեր, երբ հայտարարություն տարածվել է: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում նման անդրադարձ ևս կարող է լինել, սակայն գլխավոր հարցը վերաբերում է կոնկրետ միջամտությանը, որը, ինչպես նշեցի՝ հնարավոր է Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի դիմումի հիման վրա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է կրկնապատկվում ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժը՝ նա պատասխանեց, որ գործընթացը կարող է գնահատել միայն դրա ավարտից հետո: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում շատ են հնացած զինատեսակները: Ամենայն հավանականությամբ, հենց այս պատճառով է տեղի ունենում վերազինում, քանի որ հայկական բազայում կան զինատեսակետներ, որոնք անգամ Ռուսաստանի որևէ զորամասում չկան: Այսինքն՝ Ռուսաստանում արդեն իսկ այդ վերազինումը վաղուց տեղի է ունեցել, ուստի անհրաժեշտ է հների փոփոխությունը: Սա անհրաժեշտ փոփոխություն է, քանի որ կան զինատեսակներ, որոնք ՌԴ ԶՈՒ-ում արդեն չկան պարզապես, չեն արտադրվում: Ռազմաբազան նորացվում է, վերազինվում, որի շնորհիվ ռազմական ներուժն աճելու է»,-ասաց Խրամչիխինը:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է: «Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,-ասաց Խրամչիխինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>