Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Ռյան Էյրի» 40 եվրոն շոու է, դա այդպես չէ․ LOT Polish Airlines-ի տնօրեն

168.am-ը գրում է․ «168.am-ն օրերս հրապարակում էր պատրաստել, որում ներկայացրել էր, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրքի» 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

Նախագիծն ըստ էության հարուցել է կլասիկ ավիափոխադրողների տարակուսանքը, քանի որ վերջիններս կարծում են, իսկ մի մասն էլ համոզված է, որ այս արտոնությունը վերաբերելու է միայն լոուքոսթ ընկերություններին, այն է՝ այս պահի դրությամբ արվում է սոսկ «Ռյան Էյրին» բացառիկ արտոնություններ տալու համատեքստում:

Ավելի վաղ խոսել էինք ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանի հետ, ներկայացրել էինք նաև «S7» ավիաընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Սայադյանի տեսակետը:

Այսօր 168.am-ը զրուցել է լեհական «LOT Polish Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աղվան Գրիգորյանի հետ:

– Ճի՞շտ ենք հասկացել, որ «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

– Այո՛, նոր օդանավակայանից թռիչքներ իրականացնողների համար է սա: Պարտադիր չէ, որ նոր լինի ավիափոխադրողը. այն կարող է լինել ժամանակին թռած, հիմա մեկ տարի նույն ուղղությունը չշահագործած ընկերություն:

– Ենթադրենք՝ Դուք վերջին մեկ տարում այդ ուղղությունը չեք շահագործել, բայց այժմ շարունակելու եք նույն օդանավակայանից թռիչքներ իրականացնել: Այդ արտոնությունը Ձեզ տրամադրվելո՞ւ է:

– Ոչ իհարկե: Բայց կառավարությունը դեռ չի հաստատել դա: Գուցե ուսումնասիրեն, հասկանան, որ այդպես ճիշտ չէ: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ժամանակին: Հավասար պայմաններ են պետք բոլորի համար:

– Արդյո՞ք այս օրենքի ընդունման դեպքում անհավասար մրցակցային պայմանների խնդիր չի առաջանալու, չի՞ ստացվում, որ «օդի տուրքը» միայն բյուջետային ավիաընկերությունների համար է հանվում:

– Այս օրինագծի տակ կլասիկ փոխադրողներն էլ կարող են ընկնել, եթե մեկ տարի այդ ուղղությունը չեն շահագործել: Օրենքն ասում է՝ «երկրորդական օդանավակայանից՝ դեպի երկրորդական օդանավակայաններ»: Քանի որ մեր Գյումրու օդանավակայանն այդքան բարվոք չէ, ու բոլորին հետաքրքիր չէ, և Հայաստանն էլ փոքր է, ու ընդամենը մնում է ընտրություն «Զվարթնոցի» մեջ, խնդիրն այստեղ է առաջանում: Այստեղից թռչողների համար այսպիսով ոչ շահավետ պայմաններ են ի հայտ գալիս:

– Այդ պայմաններում Դուք կկարողանա՞ք աշխատել շուկայում:

– Սա այնքան էլ վախենալու բան չէ: Դա կբերի նրան, որ ստիպված կլասիկներն էլ կիջեցնեն գները, որովհետև տոմսի արժեքը բաղկացած է հարկերից և տոմսի բուն արժեքից: Ստիպված երևի կլասիկ փոխադրողները պետք է այդքանի չափով իջեցնեն գները:

– Տեղ ունե՞ք տոմսերի գներն իջեցնելու:

– Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, կլասիկները լոուքոսթերների դիմաց մրցունակ չեն: Տարբեր են, իհարկե, սկզբունքները: Եթե քսանն էլ իջեցնեն, մեկ է, նրանք ավելի մատչելի են: Մեծ չի լինելու տարբերությունը, մի 30-40 եվրոյի չափով: Այսօր եթե համեմատենք «Ռյան Էյրի» գները լեհականի ամենաէժան գների հետ… տեսեք, ճամպրուկ չկա, ուղեբեռով տոմսերի մասին եմ խոսում, 30-40 եվրո է ստացվում: Էդ որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է: Նրանց միջին ամենաէժան տոմսն առանց ճամպրուկի ստացվում է մոտավորապես 180 եվրոյի կարգի, իսկ ճամպրուկով կստացվի 230 եվրո:

– Որպես ավիափոխադրող՝ խնդիրը լուծելու համար Դուք ի՞նչ տարբերակ կառաջարկեիք, որ այն մրցակցային լիներ:

– Ես կողմ եմ, որ «օդի տուրքը» չլինի: Այն չլինելու դեպքում օգտվում են բոլորը՝ եվրոպացիները, հայերը, բայց մեծ գումարներ են պետբյուջե գնում, և ՀՀ-ին այդ գումարը պետք է: Լիովին առաջարկել հանել, երևի ճիշտ չէ, որովհետև այդ գումարից կկտրվի պետությունը, բայց նաև ճիշտ էլ չէ ինդիվիդուալ ավիափոխադրողներին նման արտոնություններ տալ: Մենք 10 տարի թռել ենք: Մենք միայն լեհականը չենք. մենք «Քաթարն» ենք բերել Հայաստան, «Իթթիհատը», չեխերին ու պատրաստվում ենք էլի բերել: Մենք մեծ խումբ ենք: Այսինքն՝ մենք տարիներով թռել ենք, պատրաստվում ենք էլի թռչել: Մեծ անկումներով ենք թռել, բայց ուղղությունն էլի պահել ենք, որովհետև ավիացիոն բիզնեսն այնպես չէ, որ մեկ դրեցիր, երկու պետք է վերցնես: Տարի կա՝ դրական է փակվում, տարի կա՝ բացասական: Ուղղակի անտեսել այդ 10 տարի ներդրողներին, ովքեր այս ուղղությունը պահել են, նույն հայերին տարել են, նույն տուրիստին բերել են, հիմա ասել՝ «գիտե՞ք ինչ կա, մենք լոուքոսթեր ենք բերում, ինչ է թե՝ մեզ պետք է, որ արշավների գան Հայաստան»… Առաջինը՝ ես կարծում եմ, որ 130-140.000 տուրիստ Հայաստանը հավելյալ տեղավորելու հնարավորություն չունի: Դա իմ խորին համոզմունքն է, որովհետև բացի այդքան տոմս վաճառելուց՝ պետք է այդքան էլ հյուրանոցային սենյակներ ունենանք ու նրանց սպասարկենք: Նրանք, բնականաբար, չեն պատրաստվում հունվար-փետրվար ամիսներին գալ. բոլորն էլ ուզում են գալ լավ սեզոնին, երբ միրգ կա, եղանակն է լավը, իսկ ամռանը մենք այդքան տեղ չունենք: Դրա համար ճիշտ չի ասել, թե հավելյալ ենք բերելու, թող ասեն՝ մյուսների հաշվին ուղևորներին մենք ենք բերելու: Այսինքն՝ թող ասեն՝ այդ 130.000-ը կլասիկներից տանելու ենք, մենք բերենք:

Այն, որ մարդիկ ավելի մատչելի կգան, անկասկած, բայց ամեն մարդ էլ չի ընտրի այնպիսի ավիափոխադրող, որտեղ նստատեղերը 7 սմ կարճ են, ավելի նեղ են, սնունդ չկա, նստատեղերը չեն ծալվում:

Բայց կյանքը ցույց է տվել, որ մեկ է, շուկան հարմարվում է: Գումարը բոլորն են հաշվել սիրում: Բայց, համենայն դեպս, լոուքոսթերները չեն կարող մրցակցային լինել կլասիկների հետ, որովհետև իրենք կետից կետ են տանում: Այսինքն՝ եթե Դուք գնալու եք Հռոմ, Ձեզ համար շատ լավ է, բայց եթե Դուք, ասենք, ոչ թե Հռոմ, այլ Լոնդոն պետք է գնաք, Ձեզ պետք է կլասիկ փոխադրող տարանցիկ ուղղությամբ: Եթե հաշվի առնենք, որ Իտալիայում հայկական գաղութը 4.500 հոգի է, և հիմնականում էդ տուրիստական հոսքն էլ «սմարթ» մարդիկ են, որ գալիս են Հայաստան, ես չեմ կարծում, որ իտալացիները լոուքոսթ կընտրեն: Չգիտեմ: Թող թռչեն, հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը գնում, կարդարացնի՞ իրեն, թե՞ ոչ:

Անշուշտ, կլասիկները վերանայելու են իրենց գնային քաղաքականությունը: Բայց դա էլի սեզոնային է լինելու, որովհետև լավ սեզոնին պահանջարկն այնքան շատ է, որ առաջարկը չի հասցնում պահանջարկին, ու ոչ ոք այդ ժամանակ գին չի իջեցնում, ուզում է՝ լոուքոսթեր լինի, ուզում է՝ ոչ:

Մեր հիմնական թրաֆիկը տուրիստը չէ, այլ սփյուռքը, մեր հայրենակիցները: Դրանով մենք տարբերվում ենք Վրաստանից: Իտալիայում մենք այդքան հայրենակիցներ չունենք: Հիմա, թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել, որ «Ռյան Էյրը» պետք է թռչի Իտալիայից, ես չգիտեմ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>