Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
27
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք

ՀՀ-ին ոչ թե պահպանողական, այլ ամբիցիոզ բյուջե է պետք. ինչից է վախենում կառավարությունը

«168 ժամ» թերթը գրում է.«Այս տարի սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը հաջորդ տարվա համար բավական ցածր ցուցանիշ է դրել պետական բյուջեի նախագծում։ Ու եթե այն իրականանա, ապա կստացվի, որ ունենալու ենք տնտեսական աճի տեմպի շոշափելի նվազում։

Թե ինչու է կառավարությունը որոշել գնալ այդ ճանապարհով, դժվար չէ կռահել։ Խնդիրն ամենևին էլ մակրոտնտեսական կայունության ապահովման մեջ չէ, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը։ Տնտեսական աճը 5, թե՞ 15 տոկոս կսահմանվի, դրանից մակրոտնտեսական կայունությունը չի խախտվում։ Այսպես, թե այնպես, այն իր բնականոն հունով գնալու է։

Այլ հարց, որ չիրականանալու դեպքում դրա պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Ու հիմա վերջինս պարզապես փորձում է ապահովագրել իրեն  հնարավոր բացասական դրսևորումներից։ Իսկ որ նման հեռանկարը միանգամայն հավանական է, վկայում է նաև կառավարության ներկայացած պահպանողական սցենարը։

Չնայած այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը, թեկուզ և վիճակագրական, ավելի է պետական բյուջեով սահմանվածից, այնուհանդերձ դա դեռ հիմք չէ ասելու, որ Հայաստանի տնտեսությունը թափ է հավաքում։ Թափ հավաքող տնտեսության աճը չի կարող պահպանողական լինել։ Այն պիտի շատ ավելի բարձր լինի, քան այս տարվա սպասելիքն է։ Բայց կառավարությունը նման հույսեր ըստ էության չունի։ Այլապես ի սկզբանե չէր փորձի ապահովագրել իրեն։ Ու դրա համար պատճառներ կան։

Ճիշտ է, տնտեսական աճը բարձր է, բայց աճի կառուցվածքը հեռանկարային չէ։ Ընդհակառակը` այն շատ փխրուն է և ցանկացած պահի կարող է փլվել։ Մեծ է հավանականությունը, որ այս տարվա տնտեսական աճին նպաստող գործոնները հաջորդ տարի պարզապես չլինեն։

Խոսքը նախ՝ ծառայությունների ոլորտի զարգացումների մասին է։ Վերջին տարիներին այն դարձել է Հայաստանի տնտեսության աճին նպաստող առանցքային ուղղություններից մեկը, որի մեջ մեծ կշիռ ունի խաղային բիզնեսը։ Ինչքան էլ խաղային բիզնեսը կարող է ակտիվ լինել, ինչ-որ պահից այդ ակտիվությունը կանգնելու է։ Հատկապես որ, մարդկանց եկամուտներն այնպիսին չեն, որ իրենց թույլ տան մշտապես դրանով զբաղվել։ Մյուս կողմից` կառավարությունն է որոշակի քայլեր անում այն սահմանափակելու համար։

Անհնար է ժխտել, որ այս տարվա տնտեսական աճին նպաստող գործոններից մեկն էլ եղել է ստվերային շրջանառությունների որոշակի բացահայտումը։ Որ իշխանափոխությունից հետո նման միտում կա տնտեսության մեջ, փաստ է։ Վկան` նաև հայտարարագրված աշխատատեղերի քանակի ավելացումը, որը քիչ կապ ունի աշխատատեղերի իրական աճի հետ։

Ըստ էության, այդպես է նաև տնտեսության արտադրական հատվածում։ Ու դա չէր կարող ազդեցություն չունենալ տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Այդ գործոնն առավել ևս նկատելի է առևտրի հատվածում։ Չնայած իրական շրջանառություններն առևտրում գրեթե կանգնած են, այնուհանդերձ վիճակագրական կոմիտեն ոչ պակաս բարձր աճ է արձանագրում այս ոլորտում։ Բայց այդ աճը երկարատև չէ։ Մի բան, ինչն աստիճանաբար զգացնել է տալիս. աճի տեմպը գնալով նստում է։ Այդպես է լինելու նաև հաջորդ տարի։

Եվս մի գործոն, որը զգալի դեր է ունեցել այս տարվա տնտեսական ցուցանիշների վրա։ Խոսքը տրանսպորտային միջոցների ներմուծման կտրուկ ակտիվության մասին է։ Այն  կարևոր ազդեցություն է ունեցել՝ ինչպես այս շուկայի, այնպես էլ՝ առևտրի և ծառայությունների ոլորտների շրջանառությունների վրա։

Տնտեսության համար շատ կարևոր ցուցանիշ է գազի գինը։ Իսկ Հայաստանը կանգնած է գնի բարձրացման ճանապարհին։ Դա գուցե տարվա սկզբից չլինի, բայց, անխոս, լինելու է։

Եթե հանում ենք այս և բազում այլ գործոնների ազդեցությունները, տնտեսական աճի հավակնությունները գուցե փոքրանում են։ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե պետք է գնալ պահպանողական ճանապարհով։ Նման սցենարը երբեք էլ հեռանկարային չի եղել ու չի էլ կարող լինել։

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը Հայաստանի տնտեսությանը թռիչքային աճեր են խոստացել։ Սակայն այսօր այդ աճերը չեն երևում պետական բյուջեի նախագծում։ Իսկ դա վատ ազդակ է հաղորդում տնտեսական հատվածի մասնակիցներին, ինչո՞ւ չէ, նաև պոտենցիալ ներդրողներին, որոնք առանց այդ էլ ոգևորված չեն կառավարության քայլերով, ինչպես նաև՝ տնտեսության ընձեռած գործարար հետաքրքրություններով։

Ու եթե կառավարությունն այդքան լավատեսորեն է տրամադրված Հայաստանի տնտեսության «հեղափոխական» զարգացումների ու առաջընթացի վերաբերյալ, ապա պարտավոր է ոչ թե պահպանողական, այլ ամբիցիոզ նպատակներ դնել և փորձել հասնել դրանց իրագործմանը։ Ոչինչ, որ դրված նպատակները կարող են և ամբողջությամբ չիրականանալ։

Թե չէ, ինչքան էլ կառավարությունը խոսի լավատեսական սպասումների մասին` պահպանողական սցենարը հավելյալ ջանքեր չի պահանջում։ Պահպանողական սցենարը ոչ թե ձգտող է, այլ կոնսերվացնող, ինչը երբեք էլ չի կարող հեղափոխական արդյունքների հանգեցնել։ Մի բան, ինչն իրավմամբ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը, եթե իսկապես ուզում ենք առաջընթաց զարգացում ապահովել։

Այս փուլում կարող ենք արձանագրել, որ կառավարությունը պատրաստ չէ դրան, ու խնդիրն ամենևին էլ մակրոտնտեսական կայունության մեջ չէ։ Պարզապես կառավարությունը վստահ չէ իր լավատեսական հայտարարությունների ու սպասումների մեջ, վստահ չէ, որ խնդիրներ չի ունենալու` տնտեսական աճի նախատեսվածից բարձր ցուցանիշների ապահովման առումով։ Այլապես կդներ ամբիցիոզ ծրագիր և կփորձեր հասնել դրա իրականացմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>