Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր»

Թանկարժեք նվեր Ryan Air-ին. «Այդ գներով նա չի թռչելու»

«168 ժամ» թերթը գրում է. «Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Եվ ահա արդեն իսկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առեւտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրք»-ից ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

168.am-ն օրենքի նախագծի վերաբերյալ փորձեց կարծիքներ ստանալ Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչներից՝ հասկանալու համար, թե ընդունելի՞ է արդյոք այս նախագիծը բոլորի համար, հակամրցակցային խնդիրներ չե՞ն առաջանալու, եւ առհասարակ ի՞նչ հեռանկարներ կան ավիափոխադրողների համար՝ կապված օրենքի նոր փոփոխությունների հետ:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նոր ուղղություն:

«Այս հարցի պատասխանը ես կոլեգաներիցս շատերից եմ փորձել ստանալ, բայց ոչ ոք չի կարողանում դա բացատրել: Բացի դրանից, ինչո՞ւ «Air France»-ը, լեհական LOT-ը, ավստրիական ավիաուղիները, «Аэрофлот»-ը, S7-ը, որոնք 20 տարուց ավելի շարունակում են օդի հարկ վճարել, պետք է էլի վճարեն, իսկ ինչ-որ նոր մտած ընկերություն չպիտի վճարի: Դա ինչքանո՞վ է ճիշտ»,- տարակուսեց Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե փաստորեն ինքը կարծում է, որ սա արվում է «Ryan Air»-ի համար, վերջինս պատասխանեց՝ «լրիվ արված է «под «Ryan Air»», միանշանա՛կ»:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ryan Air»-ի համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղեւորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երեւանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- նկատեց «Taron Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ գումարներն արդյո՞ք բյուջեից են վճարվելու, որովհետեւ կառավարությունը հերքում է դա, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իշխանություններն ասում են, որ դա վճարվում է արտաբյուջետային միջոցներից, բայց թե ո՞ր բյուջեից, ինքը չգիտի:

«Օրինակ, Ալիկանտեում նման մեխանիզմ գոյություն ունի, որ լոուքոսթ ավիաընկերություններին քաղաքային բյուջեից վճարում են շատ մեծ գումարներ, որ տուրիստ տանեն: Քաղաքային իշխանությունները բոլոր հյուրանոցներին հարկ են դրել ամեն ուղեւորից, ենթադրենք, 5 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հյուրանոցի համարի արժեքի 5 եվրոն այդ լոուքոսթ ավիաընկերություններինն է: Այդ սխեման մեզ մոտ գոյություն չունի: Եթե այդ սխեման մեզ մոտ աշխատեր, ապա խնդիր չկար, բայց եթե դա մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ryan Air»-ին, … Այդքան գումարով կարելի էր հայկական ավիափոխադրող ստեղծել»,- ասաց Ա. Մուրադյանը:

168.am-ի հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, եւ հնարավո՞ր է արդյոք՝ այս ամենը դառնա շուկան լքելու պատճառ, ասաց, որ իրենց ավիաընկերությունը շուկան չի լքի:

«Մենք աշխատում ենք կլասիկներից ավելի էժան գներով, գտնվում ենք նրանց ու լոուքոսթերի արանքում: Բայց եթե նույն «Ryan Air»-ը թռիչք իրականացնի ֆրանսիական «Օռլի» օդանավակայանից… Գիտենք, որ «Շառլ դը Գոլից» թռչում է «Air France»-ը, ինքը թռչի «Օռլից», Վարշավայի ու Վիեննայի մյուս օդանավակայաններից, այսինքն՝ տրորի կլասիկ ավիաընկերությունների ոտքերը, չի բացառվում, որ նրանք նեղանան, թողնեն դուրս գան շուկայից, որովհետեւ հայկական իշխանությունները տվել են անհավասար պայմաններ: Այդ դեպքում ի՞նչը կխանգարի «Ryan Air»-ին՝ 3 անգամ բարձրացնել գները, որովհետեւ, որքան տեղյակ եմ, հայկական կողմը որեւէ մեխանիզմ չունի զսպելու գնաճը»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Նա խորհուրդ տվեց հիշել «Պոբեդա» ավիաընկերությանը, որը շուկա մտավ 7000 դրամով, այսօր նույն «Аэрофлот»-ի գներով է թռչում, այսինքն՝ «Ryan Air»-ը լոուքոսթ գներով չի թռչելու:

«Ինքը որպես լոուքոսթ՝ աշխատում է այն պարագայում, երբ թռչում է 1-1.5 ժամ: Չորս ժամանոց թռիչք լոուքոսթ ավիաընկերությունը «լոուքոսթ» գներով չի թռչում: Ինքը 30-40 եվրոյով պետք է կատարի 1-1.5 ժամանոց թռիչքներ, ուր կա մրցակցություն, եւ եթե նա գնա 4 ժամ, ապա թռչելու է նույն 400 եվրոյով»,- նկատեց Ա. Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>