Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան
20
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան

Ինչպես ձևավորվեց քրեաօլիգարխիան․ Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան

Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։

90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։

Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի հետ։ Դեպի 90-ականների Հայաստան։

ՕՐԵՐՍ Վանո Սիրադեղյանի հովանու ներքո ՀՀ առաջին օլիգարխ դարձած Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ–ՄԱԱԶԱ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն տվեց։ Արտոնութունը վերաբերում է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելուն՝ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախատեսվում է այդ ներդրման արդյունքում ավելացնել մի ամբողջ ... 17 նոր աշխատատեղ 165 հազար դրամ միջին աշխատավարձով։

Սա արտոնության տրամադրման երևացող կողմն է։ Բայց կա նաև չերևացողը, որը անհամեմատ մեծ է երևացողից։

Սուքիասյանին արտոնության տրամադրումը կրկին ասոցիացիաներ է առաջացնում 90–ականների հետ, քանզի նա այն ժամանակ էլ էր թիվ մեկ արտոնյալը։ Ու եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի ֆինանսական ու քաղաքական հովանավորը Սուքիասյանի քենակալ Վանո Սիրադեղյանն էր, ապա 90-ականների բարքերին վերադառնալու պատկերն ամբողջական կդառնա։

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ 90-ականների գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այն տնտեսական ու քաղաքական համակարգը, որ ձևավորվեց հետանկախական շրջանում, մարմնավորվում էր նաև Սուքիասյանով։ Նա Հայաստանում ձևավորվող քրեաօլիգարխիկ համակարգի պիոներն էր։

Ինչպես ձևավորվեց Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը և ով էր առաջին քրեաօլիգարխը

Հետանկախական Հայաստանում տեղի ունեցանբազմաթիվ տրանսֆորմացիաներ՝ իրավականից մինչև տնտեսական։ Ձևավորվում էին նոր բովանդակության տնտեսական ու սեփականատիրական հարաբերություններ։ Պլանայինից անցում էր կատարվում շուկայական տնտեսության, ինչը ենթադրում էր մասնավոր սեփականության դոմինանտությամբ խառը տիպի սեփականության ձևեր։

ՍԿՍՎԵՑ ԿԱՊԻՏԱԼԻ նախնական կուտակման ու պետական սեփականության վերաբաշխման ցավոտ գործընթաց, որն օբյեկտիվորեն չէր կարող առանց խնդիրների տեղի ունենալ։ Օբյեկտիվ գործոններին զուգահեռ մեզանում արձանագրվեցին նաև սուբյեկտիվ գործոններ։

Հողի սեփականաշնորհումն արագ տեղի ունեցավ, սակայն խոշոր արտադրական ձեռնարկությունների, փոքր ու միջին օբյեկտների սեփականաշնորհման գործընթացն ուշացավ։ Պատճառները տարբեր էին, բայց դրանցից գլխավորը քաղաքականն էր։

«Ղարաբաղ» կոմիտեից ՀՀՇ-ի վերածված իշխող ուժն ու դրա պարագլուխները կարծում էին, որ եթե շատ արագ տեղի ունենա սեփականաշնորհումը, ապա բիզնես դաշտը հիմնականում կհայտնվի կոմունիստական շրջանի տնօրենների, սովետական «ցեխավիկների» ու մյուս փողատերերի ձեռքում, ինչը կնշանակեր, որ հետագայում այդ կապիտալը կարող էր քաղաքական տեսք ստանալ ու իշխանության հայտ ներկայացնել։

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ մտավախություն ունեին, որ իրենք կարող են արագ սեփականաշնորհմամբ զրկվել իշխանությունից։ Այսինքն՝ կարող էր տեղի ունենալ այն, ինչը եղավ մերձբալթյան պետություններում, Վարշավյան պայմանագրի նախկին անդամ երկրներում՝ Արևելյան Եվրոպայում։ Այդ երկրներում առաջին ալիքի հեղափոխականներն իրենց տեղը զիջեցին փորձառուներին ու դրանից շահեցին իրենց երկրները։

ՀՀՇ-ն որոշեց, որ գլխավորն իրենց իշխանության խնդիրն է, այլ ոչ թե տնտեսության վիճակի փոփոխությունը։ ՀՀՇ-ն ուշացրեց շուկայական ինստիտուտների ձևավորումը, ինչը պատճառ դարձավ ծայրահեղ աղքատացման ու բևեռացման։ Արտագաղթը հարյուր հազարներով էր տեղի ունենում։

«Եթե սեփականաշնորհման արդյունքում սեփականությունը մեր ձեռքում չի հայտնվելու, ապա ավելի լավ է այն ուշացնել ու անել այնպես, որ հետագայում մենք սեփականության տեր դառնանք»։ Սա՛ էր այն հիմնական սկզբունքը, որի շրջանակներում լայնամասշտաբ սեփականաշնորհումը հետաձգվեց մինչև 1994–1995 թվականները։

Երբ ՀՀՇ-ական իշխանությունը իշխանական լծակներով և հանցավոր ճանապարհներով քաղաքական ու տնտեսական դաշտերից հեռացրել էր պոտենցիալ մրցակիցներին ու պարզ գանձագողության միջոցով սկզբնական գումար կուտակել, գործի դրվեց վաուչերային սեփականաշնորհումը, որը տարբեր փորձագետների, այդ թվում՝ միջազգային, գնահատմամբ աննախադեպ թալանի դրսևորում էր։ Տնտեսագետ Ստիգլիցը կարծում է, որ հետսովետական շրջանի թալանը պատմական նախադեպ չի ունեցել։

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ իշխանության և բիզնեսի սերտաճումը առարկայական տեսք ստացավ։ Սեփականատեր էին դառնում նրանք, ովքեր իշխանություն ունեին կամ գտնվում էին իշխանամերձ շրջանակներում։

Կային մի քանի կլաններ, որոնք սեփականաշնորհման գործընթացից հետո տնտեսության վրա լուրջ ազդեցություն ստացան։ Ամենաազդեցիկն ու դինամիկ աճողն այն օրերի ամենակարող սուպերնախարար Վանո Սիրադեղյանի կլանն էր։ Այդ կլանի ընդերքում էլ ծնվեց ՀՀ առաջին քրեաօլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը։

90–ականների կեսերին Հայաստանում ձևավորվեց նոմենկլատուրային կապիտալիզմ, որի կարկառուն դեմքը դարձավ Սուքիասյանը։ Սափրագլուխների առաջին խմբաքանակի ներմուծումը նա է իրականացրել, տնտեսական արտոնությունների առաջին փաթեթները նա է ստացել, անմրցակից բիզնեսի առաջին մոդելները նրանով են փորձարկվել։

Եվ այսպես, Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը ձևավորվել է 1994-ից հետո՝ սեփականաշնորհման գործընթացի, ինչպես նաև բիզնեսի և իշխանության սերտաճման արդյունքում։ Այդ համակարգի արդյունք է Խաչատուր Սուքիասյան օլիգարխը։ Այդ համակարգն իր իրավական ձևակերպումը ստացավ 1995-ին կեղծիքներով ընդունված Սահմանադրության միջոցով։

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան

Խաչատուր Սուքիասյանի աստղը խամրեց 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ հեռացվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանը։ Նրան, սակայն, կուլակաթափ չարեցին։

ԱՎԵԼԻՆ՝ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ բիզնեսը զարգացնելու հնարավորություն ստացավ ու ինտեգրվեց նոր իշխանությունների հետ։ Այդ ինտեգրացիան ու սեփականության վերաբաշխում չիրականացնելու քաղաքականությունն էր պատճառը, որ Սուքիասյանին պատկանող ընկերությունները պետպատվեր էին ստանում։ Նրա սեփականություն հանդիսացող «Հայէկոնոմբանկը» սպասարկում էր պետական հիմնարկներին մատուցվող ծառայությունները։

Սուքիասյանը 1998-ից մինչև 2008-ը չուներ այն արտոնություններն ու մենաշնորհային կարգավիճակը, ինչը կար Վանո Սիրադեղյանի Ներքին գործերի նախարար եղած ժամանակ, բայց մտնում էր խոշոր բիզնեսմենների խմբի մեջ ու որոշակի խաղի կանոնների շրջանակներում զարգանում էր։ Դա,սակայն, չէր բավարարում երբեմնի թիվ մեկ օլիգարխին և նա շանս տեսավ իր կարգավիճակին վերադառնալու երբ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց Լևոն Տեր–Պետրոսյանը։

2008-ի չստացված հեղափոխությունը և փողոցային խժդժությունները հենց Սուքիասյանն էր հովանավորում։ Հենց տապալվեց մարտի 1-ը, նա փախավ Հայաստանից ու միայն գործարքի արդյունքում հայտնվեց Հայաստանում՝ խուսափելով ազատազրկումից։ Սուքիասյանին ներեցին ու կրկին կուլակաթափ չարեցին։

Սուքիասյանի՝ թիվ մեկ օլիգարխը դառնալու հավակնությունները կրկին գլուխ բարձրացրեցին 2018-ին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նա հիմա ցանկանում է մտնել բոլոր ոլորտները՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի հովանավորությունից։

Կան տեղեկություններ, որ Սուքիասյանի բիզնես-հետաքրքրությունները հիմա տարածվում են ծխախոտի ոլորտից մինչև հեղուկ վառելիքի ոլորտ, առևտրային կենտրոններից մինչև մենաշնորհային ներմուծումներ։ Դիմում են ամեն մի քայլի ու չեն խուսափում կրիմինալ ու ապօրինի մեթոդներից։

Վերջերս մամուլում նույնիսկ լուրեր հայտնվեցին այն մասին, որ ոմն ծաղկավաճառի, որին կապում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ոստիկանությունում ծեծել են, որպեսզի նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, համ էլ իր ծաղկի բիզնեսը տեղափոխի Սուքիասյանին պատկանող տարածք։ Լուրը հաստատվել է և հիմա ծեծվողները բողոքում են։ Այ սա արդեն 90-ականների ոճ է և այդ շրջանի գաղափարական ներկայացուցիչներ են ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ թիվ մեկ օլիգարխի կարգավիճակի վերականգնմանը ձգտող Խաչատուր Սուքիասյանը։

Աղբյուրը՝ golosarmenii.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>