Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Պատերազմ Արցախում
Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու

Ի՞նչ է քննարկել Իգնատի Առաքելյանն արարտցիների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Արարատի մարզ` մասնակցելու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նվիրված մարզխորհրդի նիստին: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, գյուղացիներ:

Արարատի մազպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նիստի սկզբում զեկուցել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը` շեշտադրելով ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաև եղանակային կտրուկ տաքացման դեպքում գարնանային հնարավոր հեղեղումների և սելավների դեմ իրականացվելիք միջոցառումների խնդիրները: Վարչության պետն անդրադարձել է նաև մթերումների դիմաց, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերով պարարտանյութերի և սերմացուների պարտքերի վերադարձին:

Անդրադառնալով մթերումների գործընթացի կարգավորմանը` նախարարը տեղեկացրել է, որ մշակվում է ծրագիր, որով նախատեսվում է մթերողներին էժան, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրել, ծրագրից օգտվելու համար գործելու է նախապայման` գյուղացուց մթերված բերքի արժեքը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

«Այժմ մենք ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ ենք աշխատում: Եթե կարողանանք այն գործողության մեջ դնել, ապա մոտ երկու տարի հետո ընդհանրապես մթերումների հարցում խնդիրներ չենք ունենա: Քանի որ սկզբնապես ֆինանսական միջոցները սահմանափակ են լինելու, ապա սուբսիդավորումը կարվի թիրախային` խաղող, լոլիկ, կաթ, քանի որ դրանց վճարումների հարցում սովորապես շատ պարտքեր են կուտակվում, հետագայում ոլորտները կընդլայնվեն»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշել է, որ այժմ նաև հանդիպումներ է ունենում խաղողի խոշոր մթերողների հետ, որպեսզի մթերումներն իրականացվեն պայմանագրերով, որոնցում հստակ կարձանագրվեն վճարումների ժամկետները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում խաղողի մթերման շուկայական նվազագույն գին սահմանելու ուղղությամբ, որը տարբերակված կլինի ըստ խաղողի տեսակների` հաշվի առնելով դրանց պահանջարկն ու բերքատվությունը:

Այս համատեքստում նախարարը նոր տեղեկություններ է ներկայացրել նաև «Վինար» ընկերության գործի վերաբերյալ: Նախարարի խոսքով` կա գնորդ, որը պատրաստ է գնել ընկերության սպիրտը, որը բռնագանձվել և կապարակնքվել էր` մթերման պարտքերը մարելու նպատակով: Սակայն լաբորատոր անալիզներով պարզվել է, որ այդ սպրիտը խաղողի չէ: Այժմ «Վինարը» երկրորդ նմուշն է տրամադրել, որ ուղարկվել է լաբորատոր հետազոտության: Իր հերթին մարզպետ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ հանդիպել է «Վինարի» ներկայացուցչի և գյուղացիների հետ: Գյուղացիների մի մասը ցանկություն է հայտնել պարտքերի դիմաց սպիրտ վերցնել, մյուսները նախընտրել են սպասել սպիրտի գնման գործարքի ավարտին: Գյուղացիների այն մտահոգությանը, որ ընկերությունը գնում է սնանկացման, մարզպետը պարզաբանել է, որ սպիրտը կապարակնքված է և պետության ենթակայության տակ է գտնվում, ուստի սնանկացման գործընթացը պարտքերի վճարումների վրա ազդեցություն ունենալ չի կարող:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերը:

Անդրադառնալով պետության կողմից պարարտանյութի սուբսիդավորման ծրագրին` նախարարը նշել է, որ նախատեսվում է հաջորդ տարվանից դադարեցնել սուբսիդավորման գործընթացը և ազատականացնել շուկան: Նախարարը նաև տեղեկացրել է, որ գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու նպատակով այս տարի կիրականացվի փորձնական ծրագիր: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ ապահովագրական համակարգի ներդրումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ ներդրումների իրականացման և ոլորտի զարգացման համար: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մշակվում է նաև կաթիլային համակարգի ներդրման ծրագիր, ինչպես նաև նախատեսվում է տեղադրել հողատարածքների արբանյակային մոնիթորինգի տեղեկատվական համակարգ, ինչը թույլ կտա ունենալ անմշակ և մշակովի հողատեսքերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն և մշակել ծրագրեր, որոնց շնորհիվ կավելացվեն մշակովի հողատարածքները:

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին սերմնաբուծության ոլորտում տեղական ցորենի բերքատվության բարձրացմանը, մարզում ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավմանը, հակակարկտային կայանների կիրառման արդյունավետության ապահովմանը: Բարձրացվել է նաև մարզում գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպման անհրաժեշտության հարցը, ինչը հնարավորություն կտա մարզի գյուղատնտեսներին իրացնելու իրենց բերքը: Ի պատասխան` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ համապատասխան շենքային պայմանների առկայության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է քննարկել այդ առաջարկը միջազգային կարզմակերպությունների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>