Կորուստ Սիրուշոյի ընտանիքում. նա հետաձգել է համերգը. լուսանկար
Սիրված երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում հետեւորդներին ու երկրպագուներին կարեւոր տեղեկություն է հայտնել։ Երգչուհին գրել է․
«Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս։ Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար…
Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար։ (Նոյեմբերի 2-ին կայանալիք համերգս տեղափոխվում է նոյեմբերի 15, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան։)»։
Zham.am


