Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին մոտ 24 մլն դրամ հատկացրեց
Կառավարչությունը գումար հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար:
«23,900.6 հազ. դրամ հատկացնել «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար»,- նշված է որոշման նախագծում:
Zham.am

