Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

