Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Պատերազմ Արցախում
Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու

Երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարվում է մրցույթ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները:

Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) քաղաքապետարանի կողմից ներկայացվում է քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավելի հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք:

Մրցույթի նպատակներն են՝

· խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը.

· զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.

· խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել.

· նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

· դիմումների ընդունում,

· քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms),

· hայտերի փորձագիտական գնահատումներ` փորձագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

Հայտերը կազմվում են ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121-Ա/1 հրամանի № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, և ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե): Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաև աջակցության նամակներ:

Մրցութային փաթեթը ներառում է՝

· լրացված դիմում-հայտը (№ 3 հավելված),

· քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին՝ ներառելով № 4 հավելվածում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը՝ կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։

Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300.000 ՀՀ դրամ), մարզային (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը, նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500.000 ՀՀ դրամ) և համապետական (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700.000 ՀՀ դրամ) նշանակության` համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121 Ա/1 հրամանի № 4 հավելվածում առաջարկվող ցանկի:

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:

Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչև 2017 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակը փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրության (sms) քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում:

2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը քվեարկությամբ որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից:

Հայտերն ընդունվում են 2017 թվականի մարտի 6-ից հունիսի 2-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>