«Ծառուկյան» դաշինքի` Մասիսում դանակահարված ներկայացուցիչը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից
News.am-ը գրում է.
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մարտի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակահարված 23-ամյա Աբրահամ Ադամյանն ապաքինվում է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ երիտասարդի ինքնազգացողությունն արդեն լավ է եւ այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից:
Աբրահամ Ադամյանին հիվանդանոց էին տեղափոխել որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

