Երևանում 3 երիտասարդ է դանակահարվել
Shamshyan.com-ը գրում է.
Երեւանի Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա» կոչվող տարածքում մարտի 4-ին դանակահարության երլքով վիճաբանություն է տեղի ունեցել: Տուժած երեք երիտասարդ տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Ըստ Shamshyan.com-ի՝ դանակահարությամբ Երեւանի «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել 26-ամյա Գեւորգ Բարսեղյանը եւ Երեւան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանը: Հիվանդանոցում բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին որեւէ տեղեկություն տալ, քանի որ բժիշկներին հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ եւ ինչ է պատահել իրենց հեետ: Մարտի 5-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմանում կասկածյալ Հ. Հակոբյանը ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, որից հետո կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Հ. Հակոբյանը հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել:

