29-ամյա քաղաքացին վթարի է ենթարկվել
Մարտի 5-ին` ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

