«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

ՀՀԿ նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ԶԼՄ-ների համար փակ պայմաններում

ՀՀԿ Հանրապետական կուսակցությունը (Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Հովհաննիսյան Արփինե) քարոզարշավը մեկնարկեց «Դինամո» մարզադահլիճից:

Կարգախոսն է՝ «Անվտանգություն, առաջընթաց»:

Մարզադահլիճում են հավաքվել Հանրապետականի ամբողջ կազմը, այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանը, ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ այսօրվա հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:

………..

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի

խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետական կու­սակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդա­րանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:

Ինձ համար, որպես Հայաստանի կառա­վարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստա­հու­թյունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրու­թյուններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառա­ջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համա­պա­տասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետու­թյան և հասարակության հաղթանակը: Հա­մոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ներս, պատրաստ ենք դրան:

Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրար­շավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Վերջին քսանհինգ և ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի և պա­տասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտան­գության հարցում չկան մանրուք­ներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասար­դու­թյան սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապ­րե­լու է մի երկրում, որն ունենալու է մեծ առաջընթաց:

Վարչապետ Կարեն Կարապետյանի կա­ռա­վարության խնդիրն է՝ ապահովել ու խթա­նել այդ առաջընթացը: Հավատացնում եմ ձեզ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը:

Բարեկամնե՛ր,

Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջև կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում և խելա­միտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լու­ծում­ները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարե­փոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով և, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով:

Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամե­նա­արագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք ԱՆՎՏԱՆԳՈՒ­ԹՅՈՒՆ և ԱՌԱՋԸՆԹԱՑ:

Շնորհակալություն:

……………..

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

 

Հարգելի գործընկերներ,

Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։

Ներկայացնելու ենք բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, մեր բոլորի երազած Հայաստան տանող ուղիները։

Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է։ Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք են պահանջում մեր երկրի առաջընթացի համար։

Մեր նպատակները հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ իրագործելի։ Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստանն է։

Մեր թիմն ընդգրկում է հանրության բոլոր շերտերը, ունի ամենամեծ ներուժը, կառավարման հարուստ փորձ, և բնական է, որ այս մեծ թիմից սպասումներն էլ ավելի շատ են ու տրամաբանական։ Եվ որ ամենակարևորն է, մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Պետք է այդ սխալներից եզրակացություն անել և խուսափել հետագայում դրանք թույլ տալուց, կարող ենք լուծումներ տալ դրանց և պատասխանատվություն կրել։ Այն բոլոր լավ ավանդույթները, որ ձևավորվել են թիմային աշխատանքում, պետք է կրկնապատկել, իսկ բացթողումները՝ վերլուծել և վերացնել։ Թիմի շահը պետք է վեր լինի յուրաքանչյուրի անձնական շահից։

Փոխվելու և փոխելու անհրաժեշտությունը մեզ համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք և վստահ ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Առաջարկում ենք հիմնարար փոփոխություններ բնականոն, էվոլուցիոն ճանապարհով։ Մենք պարզապես պարտադրված ենք էֆեկտիվ և իմաստուն լինելու՝ աշխարհի այսօրվա մրցակցության պայմաններում։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում հակասությունների պակաս չկա, ավելին, առկա են մարտահրավերներ և սպառնալիքներ, մենք իրավունք չունենք թույլ տալ այնպիսի զարգացումներ, որոնք կարող են տանել ապակայունացման կամ արկածախնդրության և էքսպերիմենտների առիթ դառնան։

Մենք հայտարարում ենք և ցանկություն ունենք մրցակիցների հետ նախընտրական պայքարի նոր մշակույթ ձևավավորել՝ պահպանելով գաղափարական պայքարի էթիկան ու դրսևորելով քաղաքակիրթ հանդուրժողականություն։ Եվ իմ հորդորը մեր քաղաքացիներին՝ լսեք և ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժին, որն ազնիվ ու իրագործելի ծրագիր է ներկայացնում՝ հուսալի ու հաստատուն քայլերով առաջընթաց ապահովելու համար։

Մենք հույս ունենք, որ կստանանք ընտրողի քվեն, որովհետև գիտենք՝ ինչ ենք անելու, ինչ թիմով ենք անելու ու վստահ ենք, որ հետևողական ենք լինելու։

Ժողովրդի թև ու թիկունքը, ակտիվ քաղացիական դիրքորոշումը մեր աշխատանքի արդյունավետությունը միանշանակ բարձրացնելու է, որովհետև այն ծրագրերը, որ դրել ենք մեր առջև, պահանջում են բոլորիս համախմբումը։

Ուրեմն, միասին՝ դեպի բոլորիս երազած Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>