Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Պատերազմ Արցախում
Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու

ՍԱՊԾ-ն պարզեցնում է ընթացակարգերը սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:

Մարտի 3-ին տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և այլ հյուրերի մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»:

Սպասարկման նորաբաց կենտրոնն ունի խորհրդատու, ով տեղում կաջակցի այս կամ այն պատասխանը փնտրող այցելուներին՝ տարբեր ստորաբաժանումներ ուղղորդելու փոխարեն: Մասնավորապես, այժմ հնարավոր է առանց հերթագրման խորհրդատուից նախապես ճշտել ներմուծվող ապրանքի ռիսկն ու դրա հետ կապված հետագա գործողությունները (ապրանքի ռիսկայնության մակարդակը տնտեսվարողը կարող է ճշտել նաև Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am, տեղադրված ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով): Այսուհետև ներմուծվող և արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո, ինչը ենթադրում է տնետասավարողի ժամանակի մեծ խնայողություն ու վարչարարության նվազեցում: Նույն ընթացակարգն է նաև կենդանականան ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում. անասնահամաճարակային վիճակի մասին տեղեկանքն արդեն գրվում է Անասնաբուժության տեսչության կողմից պարբերաբար տրվող տեղեկատվության հիման վրա՝ կնքվելով սպասարկման կենտրոնի պատասխանատուի կողմից: Ներմուծման և արտահանման գործընթացները ևս համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն:

Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն:

Սպասարկման սրահում տեղադրված վճարման տերմինալը հնարավորություն կտա տնտեսավարողին ներմուծման բեռի զննման կամ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված գումարը հատուկ հաշվեհամարներին փոխանցել անմիջապես՝ խնայելով մոտակա բանկի մասնաճյուղ այցելելու ժամանակը: Ծառայության գործունեության հետ առնչվող բոլոր ձևաթղթերի օրինակները հրապարակված են կենտրոնի տեսանելի վայրում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության նորաբաց սպասարկման կենտրոն այցելող սպառողների և տնտեսավարողների համար կլինեն նաև բուկլետներ, ուղեցույցներ՝ օգտակար խորհրդատվությամբ և ցուցումներով:

Սպասարկման կենտրոնը հնարավոր է դարձել գործարկել Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում և աջակցությամբ:

Տեղեկացնենք, որ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին առանց ընդմիջման. այն կաշխատի նաև շաբաթ օրը՝ մինչև ժամը 13.00:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>