Մահացել է 69 երեխա ծնած պաղեստինցի կինը
Պաղեստինում մահացել է 40-ամյա մինը, որը, ինչպես նշվում է, իր կյանքի ընթացքում 69 երեխա է լույս աշխարհ բերել:
Կնոջ մահվան մասին «Khaleej Times» գործակալությանը պատմել է նրա ամուսինը:
Պաղեստինուհու նման բարձր ծնելիության պաշտոնական հաստատում չկա: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի ծնելիության նման բարձր ցուցանիշ գրանցել է գյուղացի Ֆյոդոր Վասիլյեվի կինը, որը 18-րդ դարում նույնպես 69 երեխա է լուսյ աշխարհ բերել՝ 16 անգամ զույգ, 7 անգամ եռյակ, 4 անգամ քառյակ: Չնայած բազում հետազոտողների կողմից այդ ռեկորդը հարցականի տակ է դրվում: Փոխանցում է «Вести.ru»-ն:
Zham.am

