Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Պատերազմ Արցախում
Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան

Սուտ մատնության դեպք. քննիչն ու օպերլիազորը հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել քննիչի կողմից կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես, կալանավորը հաղորդմամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում վերջինս 35.000 ՀՀ դրամի կաշառք է տվել քննիչ Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն քննիչը գումարը վերցնելուց հետո խոստումը չի կատարել, իսկ ինքը կալանավորվել է: Նախաքննության արդյունքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` Ս. Հովհաննիսյանին հանիրավի մեղադրելով կաշառք վերցնելու մեջ, քանի որ իրականում քննչական բաժին տեղափոխվելիս կալանավորի մոտ որևէ գումար չի եղել, հետևաբար վերջինս չէր կարող այն որպես կաշառք փոխանցեր քննիչին: Մասնավորապես, որպես ապացույց հաշվի է առնվել ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանի կազմած արձանագրությունը, համաձայն որի` Տ. Հարությունյանը մինչ քննչական բաժին տեղափոխվելը ոստիկանությունում ընթերակաների մասնակցությամբ ենթարկվել է խուզարկության, և նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Չնայած այդ հանգամանքին` նախաքննության հաջորդ փուլում Տ. Հարությունյանը ևս մեկ սուտ մատնություն է կատարել` պնդելով, որ օպերլիազորի կազմած արձանագրությունը կեղծ է, քանի որ ոստիկանություն բերման ենթարկվելու ժամանակ իր մոտ եղել է նշված գումարը, սակայն ինքը ընթերակաների ներկայությամբ ընդհանրապես անձնական խուզարկության չի ենթարկվել: Նախաքննության ընթացքում ընթերակաների, օպերլիազոր Ա. Կարակոզյանի հարցաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ քննչական ու դատավարական գործողությունների կատարման արդյունքում հերքվել են Տ. Հարությունյանի հայտնած տվյալները:

Այսպիսով, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ քննիչն իրականում կալանավորից կաշառք չի վերցրել, իսկ ոստիկանության օպերլիազորը կեղծ արձանագրություն չի կազմել, այսինքն` Տ. Հարությունյանը երկու դրվագով սուտ մատնություն է կատարել: Ըստ այդմ` որոշում է կայացվել քննիչ Ս. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ոստիկանության օպերլիազոր Ա.Կարակոզյանի նկատմամբ 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Իսկ Տ. Հարությունյանի կողմից երկու դրվագով սուտ մատնություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի նախաքննության ընթացքում վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Տ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ի դեպ, հարկ է նշել, որ կտրուկ աճել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով սուտ մատնությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի քանակը: Այսպես, եթե 2015թ.-ին քննվել է այս բնույթի ընդամենը 21 գործ, ապա 2016թ.-ին դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝ հասնելով 44-ի: Նույնաբնույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի աճի միտումը պահպանվում է նաև այս տարի. եթե 2015թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում քննվել է այս բնույթի 2, իսկ 2016թ.-ին` 7 քրեական գործ, ապա այս տարվա մարտի 1-ի դրությամբ այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է` հասնելով 15-ի: Սրան էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով ՀՀ դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իշխանության տարբեր մարմիններին կամ դատարաններում իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացնում և հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարում կրկին տեղեկացնել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը քրեորեն պատժելի արարք է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>