Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Էդվարդ Նալբանդյան. Դիվանագետի օրվա խորհուրդը՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանին

Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Դիվանագետի օրն էլ պատահական չէ ընտրված: Այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց: Ահա թե ինչու մեր հարուստ պատմության շտեմարանից, հատկապես այս օրն է ընտրվել` նշելու հայ դիվանագետի տոնը:

Ավելորդ է ասել, թե մեր երկրի միջազգային ճանաչումը խորհրդանշող այս իրադարձությունը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ստիպված է եղել պայքարել իր ազատության համար, փորձել է հավասարի իրավունքով միջազգային հարթակներում պաշտպանել իր շահերը, երազել կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Դիվանագետի մասնագիտական տոնը Հայաստանում սերտորեն կապված է մեր անկախության վերականգնման ու մեր պետականության կառուցման հետ:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ նշում ենք Դիվանագետի օրը։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից մեր պետության արտաքին քաղաքականությանը։

Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլև սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Այս օրերին միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ենք փոխանակում բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, զարգանում է բնականոն հունով:

Երբ Հայաստանն իր առաջին քայլերն էր կատարում միջազգային ասպարեզում, մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ փոփոխվող իրադրության պայմաններում նախանշվեցին այն բարդագույն խնդիրները, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար, ամրության պաշար հավաքեր և այդ դիրքերից մեր երկիրը ներկայացներ աշխարհին։ Հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ սուղ հնարավորությունների պայմաններում ձևավորել ու առաջ տանել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության։ Հետհայացք գցելով` կարելի է տեսնել, թե քառորդ դարի ընթացքում ինչ ահռելի ճանապարհ ենք անցել, ինչ հավակնոտ նպատակներ ենք դրել մեր առջև և լծվել դրանց իրականացմանը։

Այսօր էլ մեր դիվանագիտությունը շարունակում է իր աշխատանքները Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:

Թվում է, թե որպես փոքր պետություն, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն էլ համեստ պետք է լինի: Իհարկե, մեզ համար սահմանում ենք առաջնայնություններ, և ջանքերի զգալի մասը հենց այդ ուղղություններով էլ ներդրվում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք բացառապես այդ նպատակներով:

Համաշխարհային գործընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մենք զգում ենք նաև Հայաստանում: Հետևաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացքող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձևավորմանը: Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային և տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքերի հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խթանմանը:

Բերեմ համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլև իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաև մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից:

Ակնհայտ է, որ տարեց տարի մեր դիվանագիտական ծառայության օրակարգը հագենում և խտանում է, ինչը միջազգային ասպարեզում մեր ներգրավման և հարաբերությունների զարգացման, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտություն վարելու արդյունք է:

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա:

Վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը: Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազմի կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում:

Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով:Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել և մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով։

Այս հոբելյանական օրը անցկացվում է նաև մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի և մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը:Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնեշի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ներդրված ջանքերի հաջողությամբ պսակվելն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա և մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել:

Առաջին անգամ է նաև, որ դեսպանների հավաքը կատարվում է արտգործնախարարության նորակառույց շենքում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեր համար աշխատանքային այս հարմարավետ պայմաններն ապահովելու համար:Հարգելի դիվանագետներ,Օրացույցի կարմիր գույնով ընդգծված օրերի մեջ թերևս յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնագիտական տոնը։ Սա մեր ընտրած ուղու, մեր առօրյա աշխատանքի, մեր ձեռքբերումների բերկրանքի օրն է։

Բոլոր մեր դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում` արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ արտերկրում` մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող, ես կցանականայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի և երկրի շահերի պաշտպանության, և շնորհավորել բոլորիս՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ շարունակեք ձեր ազգանվեր գործն անկոտրում կամքով ու վստահությամբ, որ նաև մեր յուրաքանչյուրի ջանքերի շնորհիվ է, որ ամրապնդվում ու զարգանում է մեր Հայրենիքը, որի դրոշը 25 տարի առաջ վեր խոյացավ ՄԱԿ-ի առջև:

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

Շնորհավոր, հարգելի գործընկերներ:
Ի գործ` դեպի նորանոր ձեռքբերումներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>