ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ
Մարտի 2-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեում գտնվող Ֆլեշ բենզալցակայանի մոտակայքում Nissan Skyline մակնիշի 34 RS 370 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի գովազդային վահանակի պաշտպանիչ կառուցատարրին և բռնկվել: Ռ.Ազիզբեկյանը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:04-ին, մարվել՝ 10:14-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը՝ անվադողերով և սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 11:17-ը իրականացրել հերթապահություն:

