Հրդեհ Իջևան քաղաքի բնակելի տներից մեկում
Մարտի 2-ին, ժամը 08:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:54-ին, մարվել՝ 10:13-ին:
Մասամբ այրվել են փայտյա տան (150 քմ) ննջասենյակը (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր:

