Առկա է պատի փլուզման վտանգ
Մարտի 1-ին, ժամը 11:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան (100 քմ, 1973 թ.-ի կառուցված) նկուղում (24 քմ), երկու ննջասենյակի (24 քմ) անկյունային պատերին և առաստաղներին առկա են ճաքեր (2-5 մմ):
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ ՊԿ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

