ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի մեկին շարունակում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Այսօր կշարունակվեն քննարկվել առաջին ընթերցմամբ արդեն քննարկված նախագծերը, որոնցից են ՀՀ կառավարության ներկայացրած «Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, նաև «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով և այլն:

