Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Պատերազմ Արցախում
Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան

Տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:
Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ֆերմերների հետ համատեղ քննարկել հարցեր, որոնք հետագայում կարող են ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մեջ:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է պետության կողմից գյուղոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին: Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս տարի կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները, ավելի մեծ ուշադրություն կդարձվի հասցեականության ապահովմանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող և պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի լիզինգային ծրագիր, որը բավականին մատչելի պայմաններ է նախատեսում գյուղացիական տնտեսությունների համար, այն է` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2-3 % տոկոսադրույք և 3-ից մինչև 10 տարի մարման ժամկետ:

«Այսպիսով, տնտեսված գումարներն ուղղվելու են մատչելի տոկոսով ֆինանսական գործիքի ստեղծմանը և ֆերմերների համար մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պայմանների ապահովմանը: Իմ կարծիքով, պետք է ստեղծել բազային հնարավորություն, որ ցանկացած տնտեսություն կարողանա մատչելի գնով գնել գյուղտեխնիկա», - հավելել է նախարարը:

Իր ելույթում Իգնատի Առաքելյանն կարևորել է ոռոգման կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ և էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նախարարն ընդգծել է նաև ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը, այդ թվում` պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է, ինչպես նաև բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

«Այս միջոցառման նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերային տնտեսությունների և ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ձեզ ներկայացնել առաջարկություններ նախարարին, ինչպես նաև կիսվել միմյանց հետ հաջողված փորձով», - բացման խոսքում նշել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Այնուհետև նախարարը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության վարկավորմանը, գյուղմթերքի և սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացմանը:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակում:

Ֆերմերական կոնգրեսի նպատակն է նպաստել գյուղատնտեսության և մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալմանը, ինչպես նաև հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>