Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Օֆշոր կարող ես ունենալ, քանի դեռ պետք ես

Արթուր Սարգսյանը¸ ով ավելի հայտնի է որպես «Հաց բերող»¸ արդեն ավելի քան 15 օր հացադուլ է անում: Իշխանությունը այս հիվանդ մարդուն շարունակում է անազատության մեջ պահել միայն այն պատճառով¸ որ Արթուրը¸ դուրս գալով իշխանության անարդարության դեմ¸ գնաց ինքնազոհողության և «Սասնա Ծռերի» տղաներին իր սեփական մեքենայով ուտելիք հասցրեց¸ հաց բերեց:

Արթուր Սարգսյանը պետք չէ Սերժ Սարգսյանին: Արթուր Սարգսյանին հնարավոր չէ օգտագործել սեփական ծրագրերը իրականացնելու մեջ¸ որովհետև նա իր տեսակով հանդիսանում է այս իշխանության բացարձակ հակապատկերը: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք անձնական և հասարակական¸ պետական շահի բախման ընթացքում միշտ հաղթել է Սերժ Սարգսյանի անձնական շահը¸ իսկ Արթուր Սարգսյանի համար շահերի նման հակադրություն անգամ գոյություն չունի¸ այդ պատճառով էլ նա գնաց ինքնազոհողության:

Անձնական և պետական շահերի բախման կիզակետում հայտնվել էին նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Բայց իրենց մոտ ինչպես և Սերժ Սարգսյանի մոտ¸ պետական շահը ջախջախիչ պարտություն կրեց և այդ պատճառով էլ իրենք գրանցեցին օֆշորներ օտար երկրում¸ ձևավորեցին բանան ներկրելու մոնոպոլիա¸ «Նաիրիտի» արտադրական հոսքերը տեղափոխեցին Չինաստան¸ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի 16.6 մլն դոլարը յուրացրեցին:

Սակայն այսօր Տիգրան Սարգսյանը Եվրասիական Տնտեսական Հանձնաժողոի Կոլեգիայի նախագահն է¸ իսկ Միհրան Պողոսյանը անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և այս օրերին¸ «բարեգործություն» անելով¸ մասնակցում է նախընտրական պյաքարին և իր խոսքերով՝ դա անում է թիմի համար և այն բանի համար¸ որ հայտնվի այն օղակում¸ որտեղ նրա օգտակար գործողության գործակիցը կլինի ամենաբարձրը¸ նույնիսկ Սպորտի նախարարությունում: Մեր երկրում ցավոք սրտի ամեն ինչ ավելի քան պարզ է. քանի դեռ այս կամ այն պաշտոնյան պետք է անձամբ Սերժ Սարգյանին¸ քանի դեռ նա կարող է «թիմի» համար ձայն բերել¸ այդ մարդը կարող է և´ օֆշորներ ունեալ և´ պետական պաշտոն զբաղեցնել և ներկայացնել Հայաստանը միջազգային կառույցներում և էլի շատ ու շատ բաներ անել¸ որոնք կայացած երկրում հնարավոր չէ պատկերացնել:

Միհրան Պողոսյանի¸ Տիգրան Սարգսյանի և Արթուր Սարգսյանի օրինակները շատ հստակ գալիս են մեզ ապացուցելու¸ որ մեր երկրում ցավոք սրտի բոլոր¸ քիչ թե շատ կարևոր որոշումների կայացումը պայմանավորված է մեկ անձի ցանկությամբ¸ այն էլ այնպիսի անձի¸ ում մոտ պետականը միշտ երկրորդական դերում է՝ անձնականի համեմատ:

Այն նույն հարցազրույցում¸ որում Միհրան Պողսյանն ասաց¸ որ ինքը պետք է թիմին¸ նա նաև նշեց¸ որ ամեն ինչի պատասխանը տալու է ժամանակը և ժամանակն է ցույց տալու¸ ով ով է և ով ինչ է արել երկրի համար: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի այն¸որ մենք ինչքան հնարավոր է արագ մոտեցնենք այն ժամանակը¸ երբ մեր երկում պատասխանատավության կկանչվեն այն անձինք¸ ովքեր վերջին տարիներին իրենց գործունեությամբ Հայաստանի տնտեսությունը հասցրել են մահամերձ վիճակի¸ ինչի արդյունքում էլ մենք ունենք զոհեր առաջին գծում:

Մենք վերջապես պետք է այնպիսի մթնոլոտ ձևավորենք¸ որ մեր գիտակցության մեջ ամրացված լինի այն թեզը¸ որ երկիրը թալանողը ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի դիպուկահարից և դիվերսանտից:


Տիգրան Ափունց

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>