Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Պատերազմ Արցախում
Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան

Նոր ընտրական օրենսգիրքն առաջին անգամ սահմանափակում է ընտրատեղամասերում դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը

Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ սահմանափակում է ընտրատեղամասերում դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը, շոշափելի խոչընդոտներ հարուցելով ընտրությունների հանրային վերահսկողության այս հաստատությունների դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am լրատվական կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Մասնավորաբար.

1. Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է, որ ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեն միայն այն ԶԼՄ-ները, որոնք իրենց անունից առնվազն մեկ տարի լրատվություն են տարածում, հիմնադիրը, եւ, անկախ իր հիմնադրած ԶԼՄ-ների թվից, կարող է ընտրության ժամանակ ունենալ ԿԸՀ-ում հավատարմագրած ոչ ավելի քան 50 ներկայացուցիչ: Ընդ որում գործունեության մեկ տարվա սահմանափակումը չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ների վրա:

2. Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով իրավունք ունի սահմանափակել քվեասենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ընդհանուր թիվը մինչեւ 15 հոգի, եթե այդ անդամների մասնավոր կարծիքով ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների թիվը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ընդ որում այսպիսի սահմանափակում կիրառելու դեպքում այն չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:

Այս սահմանափակումների հետ մեկտեղ, անհիմն խտրականություն է սահմանվում լրատվամիջոցների տեսակների միջեւ: Մասնավորաբար. վերգետնյա հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը ԿԸՀ-ում կարող է հավատարմագրած ունենալ անսահմանափակ թվով ներկայացուցիչների, իսկ տպագիր եւ համացանցային ԶԼՄ-ները՝ ոչ ավելի քան 50: Սրա հետ մեկտեղ, մեկ տեղամասում կարող են ներկա լինել բոլոր հեռարձակող ԶԼՄ-ներից (Հայաստանում այդպիսիք մոտավորապես 50 են) մեկական աշխատանքային խումբ (լրագրող եւ նկարահանող օպերատոր/լուսանկարիչ)՝ մոտավորապես 125 հոգի, իսկ տպագիր եւ համացանցային ԶԼՄ-ներից առավելագույնը 15 հոգի, եթե որեւէ դիտորդ չկա տեղամասում, իսկ դիտորդի առկայության դեպքում՝ ավելի պակաս: Այսինքն ըստ օրենսդիրի, տեղամասում հեռարձակող ԶԼՄ-ների 100-125 ներկայացուցիչը ոչ մի կերպ չեն կարող խաթարել քվեարկության բնականոն ընթացքը, իսկ թերթերի 16 լրագրողներ կամ ընդհանուր թվով 16 դիտորդն ու թերթի/կայքի լրագրողը կարող են խոչընդոտել այդ բնականոն ընթացքը: Բացի այս ընտրատեղամասերից ընտրությունները լուսաբանելու իրավունքից զրկվել են մինչեւ մեկ տարեկան զանգվածային լրտավամիջոցները:

Այս սահմանափակումները մշակելիս եւ ընդունելիս ՀՀ իշխանությունները չեն ունեցել որեւէ գործնական օրինակ այն բանի, թե ԶԼՄ-ներկայացուցիչների կամ դիտորդների կամ նրանց ընդհանուր թիվը երբեւէ խոչընդոտ է հանդիսացել քվեարկության բնականոն ընթացքը ապահովելու համար:

Այս սահմանափակումները մշակելիս եւ ընդունելիս Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ մատնացույց են արել դրանց անհիմն եւ ոչ ողջամիտ լինելը եւ կոչ են արել ՀՀ իշխանություններին հրաժարվել այդ մտադրությունից, սակայն՝ ապարդյուն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2001-2016 թթ. իր ԶԼՄ-ներով («Ասպարեզ» ամսաթերթ, «Ասպարեզ» օրաթերթ, www.publicdata.am կայք) ՀՀ համապետական եւ տեղական բոլոր ընտրությունների ժամանակ առանց քանակական սահմանափակման տեղամասեր է պատվիրակել մինչեւ յոթ հարյուր ներկայացուցիչ, որոնք հրատապ տեղեկություններ են հաղորդել քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների մասին: Սակայն այժմ նոր ընտրական օրենսգրքի վերոհիշյալ սահմանափակումների պատճառով ԺԱԱ ԶԼՄ-ները չեն կարողանալու իրականացնել անհրաժեշտ վերահսկողությունը իրենց ներկայացուցիչների միջոցով: Այսպիսով 2000 ընտրատեղամաս ունեցող Հայաստանում ԶԼՄ առավելագույնը 50 ներկայացուցիչ ունենալով տեղեկություններ հավաքելու եւ հաղորդելու գործառույթը վերոհիշյալ սահմանափակումների պատճառով դատապարտվել է ձեւականության:

Հաշվի առնելով ամբողջ վերոհիշյալը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմում է ՀՀ Ազգային Ժողովին եւ բոլոր պատգամավորներին, կոչ անելով.

1. Շուտափույթ վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթները, դրանցից վերացնել ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման թվի եւ ընտրատեղամասերում դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թվի սահմանափակման հնարավորությունը:

2. Շուտափույթ վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթները, դրանցից վերացնել ԶԼՄ տեսակների համար սահմանված խտրականությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>