Հրդեհ Ճամբարակում
Փետրվարի 27-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Գարդմանի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի (40 քմ) տանիքից մոտ 5 քմ հատված և 4 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել 13:20-ին:

