ՌԴ Պետդումայի պատգամավորները ընդհանուր քաղաքացիություն են առաջարկում ԵԱՏՄ անդամ-պետությունների համար
Դիտել նաև
ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով
Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից
«ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ
Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար
Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների քաղաքացիները պետք է երկրորդ մաիսնական քաղաքացիություն ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Հաղորդում է «politnavigator.net»-ը:
«Ես միշտ գտնում էի, որ Դաշնային պետության բնակիչները պետք է երկրորդ քաղաքացիություն ունենան: Հիմա, հնարավոր է իմաստ ունի խոսել երկքաղաքացիության մասին ԵԱՏՄ բնակիչների համար: Այնպես, ինչպես Եվրամիության քաղաքացիությունն է:
Սակայն դրան խոչընդոտում են ոչ միայն մեր ներքին վեճերը, նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների դիրքորոշումը: Եթե ոմանք, օրինակ, Հայաստանը կողմ է դրան, ապա մյուսները, օրինակ, Բելառուսն ու Ղազախստանը դա չեն ուզում», - ասաց Զատուլինը:
Zham.am

